• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իրինա Ապոյանի «Ռադիո-դրամա» բաց պարապմունքը

Ավագ դպրոցում հայտագրված բաց պարապմունքն այսօր վարելու էր Իրինա Ապոյանը 10-րդ դասարանում: Այսօրվա պարապմունքի թեման Իրինան «Ռադիո-դրամա» էր անվանել, իսկ պարապմունքի նպատակը՝   սովորողների ունկնդրելով հասկանալու կարողության դրսևորումն ու այդ կարողությամբ մի քայլ անելու առաջընթացն էր: Սովորողները պետք է լսեին մի ռադիո բեմադրություն, որից հետո քննարկեին իրենց լսածն ու հասկացածը: Ռադիո բեմադրությունը կոչվում էր «Perfect Crime -Կատարյալ հանցագործություն»: Պարապմունքի կառուցվածքը (նախնական տեղեկատվություն, ունկնդրում, քննարկում, ամփոփում) հետաքրքիր էր ու բոլոր սովորողներին ներառող:

Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս ուսումնական տարվա 10-րդ դասարանը համալրված է փոքրաթիվ բայց շատ ուշիմ սովորողներով: Այս դասարանում հնարավոր կլինի տարբեր ստեղծագործական մոտեցումներ պահանջող նախագծեր իրականացնել: 

 

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի