Նկատել եմ, որ իմ հասակակիցների և բոլոր տղաների ամենասիրելի խոսակցության թեման ավտոմեքենաներն են: Բոլորն էլ խոսում են դրանց մասին, բայց քչերը գիտեն մեքենաների պատմությունը: Մի քիչ պատմեմ Ձեզ այս հայտնագործության մասին:
Մեքենաների պատմությունը սկսել է 1769 թվականից, երբ ֆրանսիացի Նիկոլաս Կյունոն ստեղծեց առաջին ինքնաշարժ ճանապարհային տրանսպորտը: Այն աշխատում էր գոլորշիով, սակայն այն այնքան դանդաղ էր շարժվում, որ հետիոտները հեշտությամբ անցնում էին նրան:
Անցած դարի 1880-ական թվականներին ավտոմեքենաները արդեն դարձել էին սովորական երևույթ: Առաջին մեքենան, որը աշխատում էր բենզինով, ստեղծեց ինժեներ Կառլ Բենցը 1885 թվականին: Նրա առավելագույն արագությունը 15կմ/ժ էր: 1901 թվականին Մերսեդեսի կողմից թողարկված մեզ արդեն հայտնի մեքենաների առաջնեկում արդեն օգտագործվեցին շարժիչը, ռետինե անիվներն ու ղեկը: