ՀՐԱՄԱՆ N 15-715
14.12.2014թ.
- Հաստատում եմ 2015թ. դեկտեմբերի 28-ից 2016թ. հունվարի 10-ի կրթահամալիրի կրթական օբյեկտներում, ներառյալ նկուղային տարածքները (այսուհետ՝ Շենքեր), աշխատողների հերթապահության կարգը:
- Նշված օրերին շենքերը ջեռուցել՝ ապահովելով գազի նվազագույն ծախս և ջեռուցման համակարգի անվտանգությունը` նկատի ունենալով, որ ուսումնական պարապմունքներ և այլ միջոցառումներ շենքերում չեն լինելու: Պահակի (շենքի հերթապահի) առանձնացված սենյակը ջեռուցել էլեկտրական ջեռակով` ապահովելով այդ սենյակում 16-18 աստիճան: Հաստատել Ռ. Սահակյանցի ներկայացրած՝ աշխատողների հերթապահության կարգը (հավելված 1):
- Հաստատել ծաղիկների և ընտանի կենդանիների խնամքի ռեժիմն ըստ կրթական օբյեկտների (հավելված 2):
- Կրթահամալիրի նախակրթարաններում աշխատանքը կազմակերպել մինչև դեկտեմբերի 30-ը (ներառյալ)՝ դպրոցների ղեկավարների սահմանած ռեժիմով և կարգով (հավելված 3).
- Կրթահամալիրում բնականոն գործընթացը վերսկսել.
- Մեդիակենտրոնում՝ հունվարի 5-ից՝ «Սուրբ Ծնունդ» տոնակատարությամբ.
- Մայր դպրոցում՝ հունվարի 8-ից՝ դասավանդողների ձմեռային դպրոցի աշխատակարգով որոշված.
- կրթական մյուս օբյեկտներում՝ հունվարի 11-ից՝ ըստ ուսումնական օրացույցի:
- Հրամանին անհատապես ծանոթացնել հրամանում նշված անձանց, դպրոցների և գրասենյակների ղեկավարներին:
- Աշխատանքների ընդհանուր վերահսկողությունն իրականացնում է Ռ. Սահակյանցը:
- Դեկտեմբերի 26-ին կրթահամալիրի դպրոցների ղեկավարները ստուգում են հրամանի կատարման ապահովումը կրթական օբյեկտներում և արդյունքների մասին գրավոր տեղեկացնում կրթահամալիրի տնօրենին:
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան