Կոլիզեյը վաճառվել է 25 հազար եվրոյով
Ռուսերենից թարգմանեց Մանե Գևորգյանը
11-5 դասարան
Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին 25 միլիոն եվրոյով գործարար Դիեգո Դելլա Վալլեյին որպես սեփականություն է հանձնել Հռոմի Կոլիզեյը:
Tod's կոշիկների խանութների ցանցը ղեկավարող գործարարը, իսպանական «El Pais» թերթի տվյալների համաձայն, 15 տարով ստացել է Կոլիզեյի պատկերը կոմերցիոն նպատակներով օգտագործելու բացառիկ իրավունքը: Դրանից բացի, ընկերությանը թույլատրվում է իր լոգոտիպը տեղադրել Կոլիզեյը շրջապատող մուտքերի վրա: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, դրա փոխարեն Դիեգո Դելլա Վալլեն համաձայնվել է տրամադրել 25 միլիոն եվրո` Կոլիզեյի վերականգման աշխատանքների համար:
Ղեկավար`Ժ.Հակոբյան