Մարդիկ շատ երկար են աշխատում մեքենա գնելու համար, բայց ոչ բոլոր դեպքերում է, որ իրենք հասնում են իրենց նպատակին: Շատ խոչընդոտների միջով անցնելուց հետո գնում են խանութ և ցանկանում գնել իրենց մեքենան, բայց շա~տ տարբեր պատճառներով այդ երկար տարիների աշխատանքը կարող է հավասարվել զրոյի: Ահա նմանատիպ պատմություններից մեկը:
Մի գործարար, երկար տարիների աշխատանքից հետո, ուղևորվում է դեպի խանութ իր երազանքը իրականացնելու` նա գնում է բաց առաստաղով, կարմիր գույնի մեքենա գնելու: Վաճառողին հարցնում է, և իմանում է, որ մեքենայի արժեքը 23.000 եվրո է: Գնում է տուն, որ հաջորդ առավոտյան վերադառնա արդեն գումարը ձեռքին:
Եկավ առավոտը: Գործարարը գնաց խանութ: Մոտեցավ հսկիչ դրամարկղային կետ, որ մուծումն իրականացնի: Բարի վաճառողը առաջարկեց մեքենան գնելուց առաջ փորձել: Գործարարը համաձայնվեց: Առանց բացելու մեքենայի դուռը հեշտությամբ գումարը դրեց հետևի նստատեղին, քանի որ, ինչպես նշել էի, մեքենան առաստաղ չուներ:
Գործարարը արդեն 10 րոպե կլիներ, որ սլանում էր ճանապարհով: Հանկարծ հայլու մեջ տեսավ, որ ետևից կանաչ թղթեր են թռչում: Կանգ առավ, որ տեսնի ինչ է դա և հանկարծ նկատեց, որ իր ամբողջ գումարը, որ դրել էր հետևի նստատեղիին, թռչում էր, ամբողջ ճանապարհով թղթադրամներ էին:
Նա զանգահարեց ոստիկանություն, նրանք եկան փողոցը փակեցին, որ գործարարը իր գումաարը հավաքի: Հաջողվեց գտնել միայն 20.000-ը: Բայց հայտնի չէ արդյոք գործարարը կարողացավ 20.000 եվրոյով գնել 23.000 եվրո արժողությամբ մեքենան: Այնպես որ զգույշ եղեք, սիրելի’ բարեկամներ: