Տեղ հասանք մի փոքր հոգնած, բայց բարձր տրամադրությամբ: Մեզ արդեն սպասում էին դպրոցում: Բոլոր սովորողները և ուսուցիչները հավաքվել էին դպրոցի դահլիճում: Ներկայացրեցինք մեր կրթահամալիրը և քոլեջը, բաժանեցինք տեղեկատվական թերթիկներ: Շատ շուտ մտերմացանք մեր նոր ընկերների հետ, զրուցեցինք և նրանց հետ գնացինք իրենց տները մի փոքր հանգստանալու: Հանդիպեցինք նաև Արսեն սարկավագին և պայմանավորվեցինք հանդիպել գյուղամիջի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ մասնակցելու ժամերգությանը:
Օրվա ամենամեծ անակնկալը մեր հանդիպումն էր կրթահամալիրի շրջանավարտ Վիտալի Գրիգորյանի հետ: Վիտալին ծառայում է Խաչիկ գյուղի զորամասում:
Աննա Պետրոսյան