Օրվա երկրորդ կեսին մեր նոր ընկերների հետ քայլեցինք դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի և մասնակցեցինք ժամերգությանը, որն անցկացրեց Արսեն սարկավագը: Գյուղամիջում կանգնած կառույցը թվագրված է 1888 թ.։ Ժամը կառուցող վարպետը եղել է Ուստա Բադամը, որ ձմռանը Ճատեյենց օթախում տաշում էր քարը, իսկ գարնանը սկսում պատշարը։ Եկեղեցուց դուրս եկանք և Արսեն սարկավագի ուղեկցությամբ շրջեցինք գյուղում, ծանոթացանք տեղանքին, զրուցեցինք խաչիկցիների հետ:
Մարիանա Տերտերյան