• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինձ գյուղը շատ դուր եկավ

Արդեն սովորություն է դարձել առավոտյան հավաքվել Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում և այնտեղից ճանապարհվել: Սիրում եմ մեր ուղևորությունները. միշտ աշխույժ և ուրախ ու չենք էլ նկատում, թե ինչպես ենք տեղ հասնում:

Տպավորված եմ իմ երկրորդ ճամփորդությամբ: Այս անգամ այցելեցինք Խաչիկ գյուղ: Խաչիկը  գտնվում է Վայոց ձորի մարզում` Եղեգնաձորից քառասուն կիլոմետր դեպի արևմուտք:  Գտնվում է ծովի մակարդակից մոտ երկու հազար մետր բարձրության վրա, բարձր լեռնային գոտում:

Մեզ դիմավորեցին և ուղեկցեցին դեպի դպրոց: Ասեմ, որ դպրոցը վերանորոգված էր և բարեկարգ: Ներկայացրեցինք մեր կրթահամալիրը, գրադարանին նվիրեցինք մեզ հետ տարած գրքերը: Մտերմացանք սովորողների հետ, երգեցինք, պարեցինք միասին և նրանց օգնությամբ ծանոթացանք գյուղի տեսարժան վայրերին: Իսկ մեր միասնական առավոտյան պարապմունքը նրանց համար իսկապես նորություն էր...

Շարունակությունը՝ Պայծառ Հարությունյանի բլոգում: