Համացանցում արդեն հայտնվել են «Դիսնեյ» կինոստուդիայի՝ լոխնեսյան հրեշի մասին պատմող մուլտֆիլմի առաջին կադրերը:
Կինոստուդիայի նոր կարճամետրաժ մուլտֆիլմը կոչվում է «Բալլադ Նեսսիի մասին»։ Մուլտֆիլմում կներկայացվի Նեսսի աղջիկ հրեշի ու նրա լավագույն ընկերոջ՝ բադիկ Մակկվակի հարաբերությունները։
Ի տարբերություն ժամանակակից անիմացիոն ժապավենների՝ «Բալլադ Նեսսիի մասին» մուլտֆիլմը նկարահանվում է ոչ թե համակարգչային, այլ ավանդական եղանակով՝ նկարների միջոցով։Կինոթատրոններում մուլտֆիլմը հնարավոր կլինի դիտել Վիննի Թուխի մասին լիամետրաժ մուլտֆիլմից առաջ։