• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էյֆելյան աշտարակը՝ երաժշտական գործիք

Թարգմանեց Թամարա Աբրահամյանը
Միջին դպրոց, թարգմանչական խումբ
9-րդ դասարան

Նյույորքցի կոմպոզիտոր Ջոզեֆ Բերտոլոցին (Joseph Bertolozzi) էյֆելյան աշտարակը ղեկավարող կազմակերպությունից թույլտվություն է ստացել Փարիզի խորհրդանիշը որպես  երաժշտական գործիք օգտագործելու համար։
Բերտոլոցիին թույլատրել են ձայնագրել հնչյունները, որոնք առաջանում են աշտարակը որպես հարվածային գործիք օգտագործելիս: Հետո այդ հնչյուններից պետք է ստեղծվի երաժշտական կոմպոզիցիա: Բերտոլոցիի վերջին նպատակն այդ երաժշտության կենդանի կատարումն է էյֆելյան աշտարակին:
Առաջին անգամը չէ, որ ամերիկացին հայտնի ճարտարապետական կառույցը օգտագործում է որպես հարվածային գործիք: Դրանից առաջ նա հնչյուններ է դուրս բերել Գոդզոն գետի վրայով անցնող Ֆրանկլին Ռուզվելտի անվան կամրջից:
Բերտոլոցիի խոսքերով, փարիզյան հայտնի կառույցի պատասխանատու կազմակերպությունը հայտարարում է, որ դեմ չէ կենդանի համերգին, սակայն ոչ մի խոստում չի տալիս։ Երաժիշտն արդեն սկսել է գումար հավաքել համերգի համար, որը, նա հուսով է, տեղի է ունենալու 2014թ., երբ էյֆելյան աշտարակը կտոնի իր 125-րդ տարեդարձը:

Ղեկավար՝ Մանուշակ Չորեկյան
Հասմիկ Ղազարյան