Առավոտյան՝ ժամը 9-ին սկսեցի հերթապահությունս: Դպրոցը ինչպես միշտ աշխույժ էր: մի խումբ սովորողներ մարզադահլիճում բասկետբոլ էին խաղում, մի խումբ՝ ավագ դպրոցում վերաքննություն էին հանձնում, մի ուրիշ խումբ զբաղված էին գրադարանում, մի քանիսը ջրում էին ծաղիկները, ուսուցիչների մի խումբ ատեստատներն էին ստորագրում:
Մոտեցան ծնողներ և սովորողներ, ովքեր հետաքրքրված էին՝
1. Գալստյան Ռոբերտ - ավագ դպրոց, ամառային ճամբար
2. Տեր-Պետրոսյան Դավիթ - ավագ դպրոց, պայմանագրի կնքում
3. Սարգսյան Զվարթ - հետաքրքրվում էր կրթսեր դպրոցներով
4.Սողոմոնյան Անահիտ- ավագ դպրոց, պայմանագրի կնքում, 181 դպրոցից
5. Հակոբյան Արմինե _ ավագ դպրոց
6. Հակոբյան Անուշ- ամռային դպրոց, 5-րդ դաս.
7. Վարդանյան Գայանե - դիմել է քոլեջ
8. Դավթյան Բեատրիսա - ավագ դպրոց, ընդունելություն, 105 դպրոցից.
9. Մխոյան Հայարփի - ծանոթանալ միջին դպրոցին
Հերթապահությունս ավարտեցի 17:00: