Մինչև այժմ ոչ ոք չի հասկանում` ինչու բադի ձայնը չի արձագանքում:
Մարդկության պատմության մեջ Նեղոսը սառցակալել է երկու անգամ` 9-րդ և 11-րդ դարերում:
Առանց հատուկ հանդերձների` խորասուզման ռեկորդը կազմում է համապատասխանաբար 223 և 600 մետր: Պինգվինները (թանձրահավ) կարող են սուզվել մինչև 400 մետր, փոկերը` մինչև 1150 մետր, սուզանավերը` մոտավորապես 1 կմ:
Իտալիայի և Իսպանիայի ափերին բնակվող կյուվե կտուցաթևավոր կետերը, (ինչպես հայտնաբերվել է վերջերս), սուզվում են մինչև 1900 մետր`պահելով շնչառությունը 85 րոպե:
Բոլոր բևեռային արջերը ձախլիկ են:
Ավստրալիայում ճագարներն ավելի շատ են, քան մարդիկ Չինաստանում:
Քաղցած գայլը ուտում է մոտավորապես 10 կգ միս, այն դեպքում, երբ նրա սննդակարգը սովորաբար կազմում է 2 կգ:
Եթե պատահաբար հանդիպես ութոտնուկի, նայիր աչքերի մեջ, դա կարող է հետաքրքիր լինել: Պարզվում է` ութոտնուկի բիբը ուղղանկյուն է:
Կենդանին, որը երկար ժամանակ կարողանում է ջուր չխմել, ամենևին էլ ուղտը չէ, այլ առնետն է: Հիշեք սա, եթե երբևէ կցանկանաք կոտորել ձեր նկուղի առնետներին:
Հարց. զեբրը (վագերաձի) սպիտա՞կ է սև գծերով, թե՞ սև է սպիտակ գծերով: Պատկերացրեք` այս հարցին կա մեկ պատասխան. զեբրը սպիտակ է սև գծերով, այլ ոչ թե հակառակը:
Քամելեոնը փոխում է իր գույնը կախված ոչ միայն իրեն շրջապատող միջավայրի գույներով: Այս երևույթը պայմանավորված է լույսով, շրջապատի ջերմաստիճանով, կենդանու ներքին վիճակով:
Եթե հանկարծ (աստված չանի) հայտնվեք կոկորդիլոսի բերանում, խուսափեք ճզմվելուց հետևյալ կերպ. մասնագետները խորհուրդ են տալիս մատներով խոցել նրա աչքերը, կենդանին ձեզ միանգամից բաց կթողնի:
Փորձարկումները ցույց են տվել` 7-րդ հարկից ընկած կատուն 30%-ից քիչ հավանականություն ունի փրկվելու, քան այն կատուն, որը ընկել է 20-րդ հարկից:
Ոստրեի աչքերը ավելի փոքր են, քան նրա ուղեղը:
Սովորաբար ձկան հետ սպիտակ գինի են մատուցում, իսկ մսի հետ` կարմիր: Թյունոսը միակ ձուկն է, որի հետ մատուցում են կարմիր գինի:
Բրամսի «Օրորոցայինի» տիպի մեղմ ու սահուն մեղեդիները շնաձկներին ստիպում են տրանսի մեջ ընկնել: