Կրթահամալիրի դպրոցի սովորողի 2011-2012 ուստարվա ուսումնառության պայմանագրով և նրա հավելվածով որոշվող լրացուցիչ կրթական ծառայության համար վճարը հաստատել.
Առաջին և նախապատրաստական դասարաններում պարտադիր համարել դասարանում էլեկտրոնային գրատախտակը` կրթական ծառայության համար վճարը սահմանելով 130.000 (հարյուր երեսուն հազար) դրամ:
Երկարօրյա ուսուցման համար վճարը կրտսեր դպրոցում սահմանել ամսական 8.000 (ութ հազար) դրամ, միջին և ավագ դպրոցում` 5.000 դրամ:
Լրացուցիչ կրթական ծառայության բովանդակությունը և վարման կարգը որոշվում է ուսումնառության պայմանագրի հավելվածով:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան