«Խելացի լինելը հարստություն ունենալու համար ամենևին էլ կարևոր պայման չէ»: Ամերիկացի գիտնականները իրենց կատարած ուսումնասիրություններից հետո եկան այն եզրահանգման, որ կրթված լինելը ոչ մի ուղիղ կապ չունի հարստության հետ: Պարզվում է, որ հարուստ մարդկանց շարքում բարձրագույն կրթություն ունեցող անձանց թիվը այնքան էլ մեծ չէ: Ուսումնասիրություններն անցկացրել է Ամերիկայի ուսումնասիրությունների բյուրոն (US Bureauof Labour Statistics): Սկսած 1979 թվականից` հարցումներին մասնակցել է շուրջ 7403 ամերիկացի: Անցել է 30 տարի: Ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ սոցիալական վիճակը, տարիների ընթացքում ձեռքբերածը և խելացի լինելը ոչ մի ուղղակի կապ չունեն իրար հետ: Բացի դրանից, մտավոր ունակությունների մակարդակը ամենևին էլ չի օգնում ճգնաժամային պահերին: Բացառված չէ, որ ցանկացած անձնավորություն կարող է ֆինանսական դժվարություններ ունենալ: Նույնիսկ ամենախելացիներն ու ճիշտ և արագ կողմնորոշվողները կարող են ունենալ հսկայական պարտքեր և հայտնվել սնանկացման եզրին: