«Բարեկամություն» ճամբարը մանկավարժական նորարարության, ստեղծագործական համագործակցության բաց հարթակ է: 2018թ. մարտի 26-28-ը ճամբարը կազմակերպվում է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, ՀՀ ԿԳՆ աջակցությամբ: Ճամբարի մասնակիցները հանրակրթական հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողներ են Հայաստանից, Արցախից, Վրաստանից։ Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը։ Մասնակիցները կարող են օգտվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններից:
Ճամբարի բովանդակությունը
Ճամբարի մեկնարկը՝ մարտի 26-ին, ժամը 9.00, կրթահամալիրի Մայր դպրոցում (Ա. Բաբաջանյան 25): Գիշերող մասնակիցների ընդունումը՝ մարտի 25-ից:
Հանրակրթական դպրոցում չաշխատողների համար մասնակցության վճարը՝ 5000 դրամ, պետք է փոխանցել կրթահամալիրի հաշվին՝ հ/հ 163218137665, Հայէկոնոմբանկ Մետաքս մասնաճյուղ։
Մանրամասն ծրագիրը, աշխատակարգը՝ Ճամբարի բլոգում, mskh.am-ում։
Հեռախոս՝ (+37410) 74 72 46, (+37494) 208440