• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թբիլիսիում էկոդաս կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
23.03.2018թ.

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ուսումնական նախագծի 2018թ. ծրագրով կրթահամալիրի Միջին և Ավագ դպրոցների 6-12-րդ դասարանի սովորողները Թբիլիսիի թիվ 98 դպրոցի հրավերով մեկնում են Թբիլիսի՝ մասնակցելու «Էկոդաս Թբիլիսիում ամենամյա 6-րդ բնապահպանական» նախագծին։ Այդ նպատակով.

  1. Ճամփորդության և Թբիլիսիում իրականացվող նախագծերի ղեկավարներ նշանակել Մարթա Ասատրյանին, Ռինա Շագինյանին, Աննա Երիցյանին.
  2. հաստատել պարապմունքի մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  3. Մարթա Ասատրյանի ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. մասնակիցների մեկնումը՝ մարտի 26-ին, ժամը 09.30, Մայր դպրոցի կայանատեղիից՝ Երևան-Ապարան-Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի-Բագրատաշեն-Մարնեուլի-Թբիլիսի երթուղով, վերադարձը՝ մարտի 30-ին, մինչև ժամը 21.00՝ Թբիլիսի-Մարնեուլի-Սադախլու-Բագրատաշեն-Ալավերդի-Ստեփանավան-Վանաձոր-Ապարան-Երևան երթուղով.
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Սպրինտեր 02 AA 012 պետհամարանիշի մեքենայով, վարորդ՝ Գեղամ Հովհաննիսյանին (հեռ. 095 48 28 96).
  6. մասնակիցների գիշերակացը կազմակերպել Թբիլիսիի թիվ 98 դպրոցի սովորողների տներում, սնունդը և ճանապարհածախսը՝ մասնակիցների միջոցներով.
  7. 2017թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ծախսային ուղղությունից մասնակից սովորողներին հատկացնել 5.000-ական դրամ (ընդամենը՝ 85․000 դրամ)` որպես մրցանակ.
  8. ընդունել ի գիտություն, որ կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը Մարթա Ասատրյանին, Ռինա Շագինայնին և Աննա Երիցյանին տրամադրում է օգնություն.
  9. հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան