• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերապատրաստման կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
03․04.2018թ.

Ապրիլի 4-6-ը կրթահամալիրում կազմակերպվում է դասվարների  (ցուցակը կցվում է) վերապատրաստման դասընթացի 2018թ․ 2-րդ փուլը: Այդ նպատակով.

  1. Վերապատրաստման համակարգող նշանակել Գոհար Բալջյանին․
  2. «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի ղեկավար Լուսինե Փաշայանի ներկայացմամբ հաստատել վերապատրաստման բովանդակությունը, աշխատակարգը (հավելված).
  3. վերապատրաստող ճանաչել կրտսեր դպրոցների ղեկավարներին, դասվարներին՝ Արմինե Մնացականյան, Անահիտ Հարությունյան, Արմինե Գյոնջյան, Լուսինե Փաշայան, Մանուշակ Աբրահամյան, Կարինե Մամիկոնյան, Կարինե Բաբուջյան, Լուսինե Գասպարյան.
  4. վերապատրաստվողների գրանցման, ամենօրյա հաշվառման, վկայագրման պատասխանատու ճանաչել կրթահամալիրի կադրերի տեսուչ Լուսինե Մամիկոնյանին.
  5. վերապատրաստման առաջին օրվա ընդունելությունը ժամը 9․00-ին կազմակերպել Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում․ պատասխանատու՝ Լուսինե Փաշայան, Լուսինե Մամիկոնյան․
  6. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`  Ա. Բլեյան