• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերապատրաստման կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
13․04.2018թ.

Ապրիլի 16-20-ը կրթահամալիրում կազմակերպվում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների, երաժշտության դաստիարակների, մանկավարժների, վարիչների   (ցուցակը կցվում է) վերապատրաստման դասընթացի 2018թ․ 4-րդ փուլը: Այդ նպատակով.

  1. 2-5 տարեկանների դաստիարակների լաբորատորիայի ղեկավար Նելի Արղությանի ներկայացմամբ հաստատել վերապատրաստման բովանդակությունը, աշխատակարգը (հավելված)․
  2. վերապատրաստումը կազմակերպել կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, քոլեջում․պատասխանատուներ՝
  • Արևելյան դպրոց-պարտեզ՝ Նառա Նիկողոսյան
  • Արևմտյան դպրոց-պարտեզ՝ Տաթև Աբրահամյան
  • Հյուսիսային դպրոց-պարտեզ՝ Քնարիկ Ներսիսյան
  • Հարավային դպրոց-պարտեզ՝ Շամիրամ Պողոսյան
  • Քոլեջ՝ Սյուզի Մարգարյան.
  1. վերապատրաստող ճանաչել կրթահամալիրի 2-5 տարեկանների, 5-6 տարեկանների դաստիարակներին և օգնականներին, երաժշտության դաստիարակներին, տեխնոլոգ-ուսուցիչներին, պատասխանատուների ներգրավմամբ՝ այլ մանկավարժական աշխատողների․
  2. վերապատրաստվողների գրանցման, ամենօրյա հաշվառման, վկայագրման պատասխանատու ճանաչել կրթահամալիրի կադրերի տեսուչ Լուսինե Մամիկոնյանին.
  3. վերապատրաստման առաջին օրվա ընդունելությունը՝ ժամը 9․00-11․00, կազմակերպել կրթահամալիրի Մայր դպրոցում․ պատասխանատու՝ Մարթա Ասատրյան և ընկերներ․
  4. անհրաժեշտության դեպքում վերապատրաստման մասնակիցների գիշերումը, 2 անգամվա սնունդը (նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 400-ական դրամի չափով) կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններում․
  • Հարավային դպրոցի կացարան․ պատասխանատու՝ Շամիրամ Պողոսյան.
  • Հյուսիսային դպրոցի կացարան․ պատասխանատու՝ Ծովինար Սարգսյան․
  • Արևմտյան դպրոցի կացարան․ պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան.
  1. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`  Ա. Բլեյան