- Թույլատրել կրթահամալիրի կրթական օբյեկտներում ճամբարների գործունեությունը ս.թ. հունիսի 13-ից, շաբաթվա բոլոր օրերին, բացի շաբաթ և կիրակի օրերից.
- Դպրոցների ղեկավարների ներկայացմամբ ճամբարների ղեկավարներ նշանակել.
- Նոր դպրոց-պարտեզ - Աննա Ստեփանյան,
- Դպրոց-պարտեզ - Լիանա Ասատրյան,
- Գեղարվեստի կրտսեր դպրոց - Շողեր Հարությունյան,
- Հիմնական դպրոց - Տաթև Մելքոնյան,
- Միջին և ավագ դպրոց - Վարդուհի Հայրյան:
- Ճամբարների ղեկավարների աշխատանքի առանձնահատկությունները և պայմանները, այդ թվում աշխատավարձի, սահմանել աշխատանքային պայմանագրով,
- հաստատել ճամբարների գործունեության կարգը (հավելված 1), ճամբարի ուղեգրի նմուշը, ճամբարում ուսումնական-ժամանցային գործունեության ուղղությունները (հավելված 2),
- ճամբարային ծառայությունների արժեքը 10 օրվա համար սահմանել 10.000 դրամ:
Հավելված 1
Ամառային ուսումնական 10-օրյա ճամբարը (այսուհետ` ճամբար) «Ամառային դպրոց» նախագծի շրջանակում կրթահամալիրի կրթական օբյեկտներում կրթական ծառայություն է` ուսումնական աշխատանքի կազմակերպում: Ճամբարի (ջոկատի) ղեկավարին դպրոցի ղեկավարի ներկայացմամբ նշանակում է կրթահամալիրի տնօրենը: Ուսումնական-ժամանցային ծառայությունների և սննդի համար վճարում է սովորողի ծնողը` գնելով ճամբարի ուղեգիրը դպրոցի (կրթական օբյեկտի) գրասենյակից: Ճամբարը գործում է երկուշաբթիից ուրբաթ օրերին: Ճամբարականների օրվա ռեժիմը սահմանում է ճամբարի ղեկավարը` կրթահամալիրի տնօրենի հաստատած ուսումնական-ժամանցային գործունեության ուղղություններից ելնելով: Ճամբարականների սննդի կազմակերպումը, ինքնասպասարկման այլ աշխատանքները նույնպես նախատեսվում են օրվա ռեժիմով:
Ճամբարի (ջոկատի) ղեկավարը.
- իրականացնում է սովորողների ամենօրյա հաշվառում, ծնողներին տեղեկացնում բացակայությունների և ուշացումների մասին,
- սահմանում, կազմակերպում և ղեկավարում է ճամբարականների զբաղվածությունը՝ համաձայն ռեժիմի,
- ճամբարի շրջանակում պատասխանատու է սովորողների անվտանգության և հիգիենայի համար,
- սահմանում է ճամբարականին ներկայացվող պահանջները և գործունեության առանձին տեսակների կազմակերպման համար պահանջները,
- կազմակերպում է ճամբարային կյանքի լուսաբանումը mskh.am-ում:
Ճամբարականը (ծնողը) իր բացակայության մասին նախօրոք տեղեկացնում է ճամբարի ղեկավարին կամ դպրոցի գրասենյակի ղեկավարին:
Հավելված 2
Ամառային ճամբար
5-12 տարեկան երեխաների համար
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
- Բացօթյա լողափ, մանկական լողավազան,
- մարմնամարզական խաղեր, երաժշտություն, պար,
- շախմատ, սեղանի թենիս,
- ուսուցողական մեդիախաղեր,
- ընթերցանություն, կինոդիտում,
- անգլերեն, համակարգչային ծրագրեր,
- էլեկտրոնային գրատախտակ,
- բնագիտություն, բուսաբուծություն,
- ճամփորդություններ,
- նախաճաշ, ճաշ,
- անվտանգ, խնամված միջավայր:
Հասցեն`
Հեռախոս
e-mail:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան