Կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում մանկավարժական աջակցության մասնագետ հոգեբանի։
Աշխատանքի նկարագրությունը՝
- մասնակցություն սովորողի ուսումնական կարիքների-կարողությունների-զարգացման ուսումնասիրությանը.
- յուրաքանչյուր, այդ թվում՝ կրթական առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսումնական աշխատանքի անհատականացման նախագծերի մշակում և կազմակերպում դասավանդողների հետ.
- բացօթյա, ուսումնական ագարակում, լողավազանում, թերապևտիկ պարապմունքների նախագծում և կազմակերպում.
- մասնագիտական խորհրդատվություն դասավանդողներին, ծնողներին.
- մասնագիտական աջակցության այլ աշխատանք։
Ներկայացվող պահանջները.
- բարձրագույն կրթություն.
- ներառման, այդ թվում՝ առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի հետ աշխատանքի հմտություններ.
- հետազոտական աշխատանքի հմտություններ։
Մասնագետը պետք է ծանոթ լինի թվային տեխնոլոգիաների, տիրապետի համակարգչային ծրագրերի և գոնե մեկ օտար լեզվի:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74 72 46:
Հայտը լրացրեք առցանց: