ՀՐԱՄԱՆ
04.12.2018թ.
Դեկտեմբերի 7-9-ը կրթահամալիրում կազմակերպվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների դասվարների, տեխնոլոգիայի-կերպարվեստի, երաժշտության ուսուցիչների, կազմակերպիչների, գրադարանավարների (ցուցակը կցվում է) վերապատրաստման դասընթացի հերթական փուլը: Այդ նպատակով.
- ստեղծել աշխատանքային խումբ՝
- համակարգող՝ Տաթև Աբրահամյան,
- դասվարների վերապատրաստման ծրագրի պատասխանատու՝ Լուսինե Փաշայան,
- տեխնոլոգիայի-կերպարվեստի ուսուցիչների վերապատրաստման ծրագրի պատասխանատու՝ Մարիամ Աղաբաբյան,
- երաժշտության ուսուցիչների վերապատրաստման ծրագրի պատասխանատու՝ Սվետա Ճաղարյան
- գրադարանավարների վերապատրաստման ծրագրի պատասխանատու՝ Լուսինե Ալեքսանյան
- Տաթև Աբրահամյանի ներկայացմամբ հաստատել վերապատրաստման բովանդակությունը, աշխատակարգը (հավելված 1).
- վերապատրաստողներ ճանաչել՝
- դասվարների՝ Լուսինե Փաշայանին.
- տեխնոլոգների՝ Մարիամ Աղաբաբյանին.
- երաժիշտների՝ Հասմիկ Մաթևոսյանին, Մարիամ Մնացականյանին.
- գրադարանավարների՝ Լուսինե Ալեքսանյանին.
- մասնակիցների գրանցման, ամենօրյա հաշվառման, վկայագրման պատասխանատու՝ կրթահամալիրի կադրերի տեսուչ Լուսինե Մամիկոնյան.
- վերապատրաստման առաջին օրվա ընդունելությունը կազմակերպել Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ․ պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան․
- նոյեմբերի 7-ի ընդհանուր պարապմունքի, նոյեմբերի 9-ի առավոտյան ժամերգության պատասխանատու՝ Հասմիկ Մաթևոսյան.
- անհրաժեշտության դեպքում վերապատրաստման մասնակիցների գիշերումը, 2 անգամյա սնունդը (նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 400-ական դրամի չափով) կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների Արևմտյան դպրոցի կացարանում․ պատասխանատու՝ Ռիմա Երեմյան.
- հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան