• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2018թ. դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրության կազմակերպման համար ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան նյութական պայմաններ ապահովելու մասին

ՀՐԱՄԱՆ
06.12.2018 թ.

2018թ. դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպման վայր են ընտրված կրթահամալիրի կրթական օբյեկտները։ ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան նյութական պայմաններ ապահովելու նպատակով`

  1. Նորա Գալուստյանին, Գայանե Գայֆաջյանին` Մայր դպրոցի (7/43 և 7/44 ընտրական տեղամասեր), Էվելինա Սանդրյանին՝ Քոլեջի (7/47 ընտրական տեղամաս), Մարինե Ավետիսյանին՝ Դպրոց-պարտեզի (7/41 և 7/42 ընտրական տեղամասեր) շենքերում տեղամասային հանձնաժողովների աշխատանքի համար հատկացնել մեկական համապատասխան կահավորանքի սենյակներ:
  2. Օպերատիվ կատարել տեղամասային հանձնաժողովների նախագահների՝ քվեարկության անցկացման հետ կապված բոլոր առաջարկները:
  3. Դպրոց-պարտեզում` Մարինե Ավետիսյանի և Հրանտ Գիժլարյանի, Քոլեջում` Էվելինա Սանդրյանի և Ներսես Հայրապետյանի, Մայր դպրոցում` Նորա Գալուստյանի, Գայանե Գայֆաջյանի, Մանուկ Բաբայանի համար դեկտեմբերի 9-ը համարել աշխատանքային՝ 8:00-20:00: Աշխատողներն իրենց ընտրական իրավունքն իրականացնում են միմյանց հետ պայմանավորվելով:
  4. Դեկտեմբերի 9-ին, ժամը՝ 8։00-20։00, գործում են շենքերի առաջին հարկերի բոլոր սանհանգույցները։
  5. Հրամանին անհատապես ծանոթացնել նշված մարդկանց:

Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան