ՀՐԱՄԱՆ
21.06.2019թ.
Հիմք ընդունելով մանկավարժության կենտրոնի ղեկավարի հայտը, ս․թ․ հունիսի 24-25-ին, «Գետը բնակավայրում» նախագծի շրջանակում կազմակերպել կրթահամալիրի խմբի այցը Իջևան՝ մասնակցելու քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի իջևանյան հարթակին։ Այդ նպատակով.
- ճամփորդության ղեկավարներ նշանակել Ալիս Գևորգյանին, Անի Սարգսյանին և Արև Բալջյանին․
- հաստատել ճամփորդության մասնակիցների ցուցակը (հավելված 1).
- ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
- մասնակիցների մեկնումը՝ հունիսի 24-ին, ժամը 08․00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան երթուղով, վերադարձը՝ հունիսի 25-ին, մինչև ժամը 20.00, Իջևան-Գետիկի հովտով՝ Ճամբարակ-Սևան-Երևան երթուղով. վերադառնալիս ստեղծագործական-բնապահպանական դադարներ Աղստև-Գետիկ գրկախառնության հարթակում, Սևանա լիճ-Հրազդան հանգույցում.
- մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Ֆորդ 35 ՍՏ 131 մակնիշի մեքենայով, վարորդ՝ Սամվել Հարությունյան (հեռ. 091 74 01 73)․
- մասնակիցների գիշերակացը կազմակերպել Դիլիջան-Իջևան ճանապարհին գտնվող «Ոսկե ձկնիկ» կացարանում, սնունդը, ճանապարհածախսը՝ մասնակիցների միջոցներով.
- նախագծային խմբին, որպես մրցանակ տրամադրել 60.000 (վաթսուն հազար) դրամ կրթահամալիրի 2019թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից։
- հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
Հավելված 1
Մասնակիցների ցուցակ
- Ալիսա Գևորգյան, ուսուցիչ
- Արևիկ Բալջյան, ուսուցիչ
- Անի Սարգսյան, ուսուցիչ
- Ավետիսյան Արմինե, Թերլեմեզյանի անվան քոլեջ
- Գրիգոր Մուրադյան, Թերլեմեզյանի անվան քոլեջ
- Դավիթ Սողոյան, Թերլեմեզյանի անվան քոլեջ
- Արևիկ Տատինցյան, ավագ դպրոց, 11-րդ դասարան
- Բոշյան Մանե, ավագ դպրոց, 11-րդ դասարան
- Մարինե Ասատրյան, ավագ դպրոց, 11-րդ դասարան
- Անի Գևորգյան, ավագ դպրոց, 11-րդ դասարան
- Տիգրան Արամյան, ավագ դպրոց, 11-րդ դասարան
- Անուշ Թադևոսյան, ավագ դպրոց, 11-րդ դասարան