Հարգելի բարեկամ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրում է մասնակցելու հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա 17-րդ ստեղծագործական հավաքին:
Մայիսի 2-28-ը կրթահամալիրի նախակրթարաններում, դպրոցներում, Քոլեջում, ուսումնական կենտրոններում, մանկավարժական լաբորատորիաներում բաց ստուգատես է՝ «Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2022 թ. աշխատանքներով, կրթահամալիրի ուսումնական օրացույցով:
Հավաքին ներկայանում են «Բլեյան» կրթական բաց ցանցի մանկավարժական աշխատողները, խմբերը, սովորողները, ընտանեկան դպրոցները:
Ձեր ընտրությամբ կարող եք մասնակցել ստեղծագործական հավաքի բաց պարապմունքներին, առցանց հանդիպումներին, կլոր սեղաններին։
Հրավերներին հետևեք հավաքի աշխատակարգում, օրացույցում։
Հավաքին միանալու համար անհրաժեշտ է գրանցվել:
Հավաքի ընթացքի մասին լուսաբանումները, արդյունքները՝ mskh.am-ում, հավաքի բլոգում, «Դպիր» մանկավարժական հանդեսում, ուսումնական բլոգներում, սոցցանցում։
Հավաքին մասնակից խմբերը կարող են օգտվել նաև կրթահամալիրի կրթական կացարաններից՝ նախապես հայտում լրացնելով համապատասխան տողը։
Հավաքի օտարալեզու հայտարարությունները՝