Հրավիրում ենք աշխատանքի մաթեմատիկա դասավանդողի։
Կրթահամալիրում մաթեմատիկա դասավանդողը.
- ունի բարձրագույն կրթություն, սիրում և հետաքրքրվում է մաթեմատիկայով,
- տիրապետում է մաթեմատիկայի դասավանդման տարբեր հնարքների,
- գիտի առնվազն մեկ օտար լեզու, որը կարող է օգտագործել մասնագիտական խնդիրների լուծման համար.
- համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, վարում է իր ուսումնական բլոգը, կազմակերպում է ուսուցում ուսումնական բլոգներով.
- կարողանում է.
- կազմել դպրոցական մաթեմատիկայի, նրա առանձին բաժինների ուսուցման, սովորողի ընտրությամբ դասընթացի ծրագրեր,
- ստեղծել ուսումնական նյութեր, այդ թվում՝ նաև անհատական ուսուցման, հեռավար ուսուցման, առարկայական ֆլեշմոբների, տնային աշխատանքի համար,
- կազմել և սովորողների հետ իրականացնել ուսումնական նախագծեր, այդ թվում՝ ընտանեկան.
- ճամփորդել սովորողների հետ.
- կազմակերպել ուսումնական ճամբար, ստեղծագործական հավաք:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74-72-46: Հայտը լրացրեք առցանց:
Հարգելի՛ մասնագետ, կրթահամալիրում մանկավարժական աշխատողի ընդունելության կարգի համաձայն ընդունվելուց առաջ մասնագետը վերապատրաստման, կամավորական աշխատանքով ծանոթանում է ներկայացվող պահանջներին, հեղինակային մանկավարժական սկզբունքներին, յուրացնում անհրաժեշտ կարողություններ։