Հանրապետական, արտասահմանյան ԶԼՄ-ներում հրապարակումներ կրթահամալիրի, հեղինակային կրթական ծրագրի, արդյունքների մասին, կրթահամալիրի աշխատողների, սովորողների ելույթներ, հոդվածներ
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Ապոլիտիկա» հաղորդման հյուրը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն է: Հաղորդման հեղինակը և վարողը կրթահամալիրի շրջանավարտ Գոհար Հայրապետյանն է:
Armlur.am լրատվականի հետ զրույցում 1994-1995 թթ-ին լուսավորության նախարարի պաշտոնակատար Աշոտ Բլեյանը ասաց, որ իրականում մասնավոր բուհերին զրկում են հավատարմագրման գործընթացից:
Asekose.am-ի CV հաղորդումն այս անգամ պատմում է ՓՈՓ ԱՐՏ-ի 5 գույները խորագրով ցուցահանդեսի մասին, որում ներկայացված են հինգ արվեստագետ կանայք՝ Սոնա Աբգարյան, Դիանա Հակոբյան, Մանան Թորոսյան , Արփա Հակոբյան, Աստղիկ Մելքոնյան:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի գնահատմամբ` Հայաստանում բուհերի օպտիմալացումը պարզապես զբաղմունք է, «պարապ վախտի խաղալիք»: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ այս գործընթացում կարևոր է նաև ուսանողների դիրքորոշումը:
Ամերիկացի հետազոտողները հայտարարել են, որ քնելուց առաջ նույնիսկ 10 րոպե երեխաների համար հեքիաթ կարդալը արդեն հասուն տարիքում նրանց կարող է բերել մեծ օգուտ: Երեխան կդառնա խելացի և հաջողակ՝ գրում է Mail Online-ը:
«Այս ծրագրի նպատակն է 1700 դպրոցների առաջին դասարանցիներին ապահովել հայկական արտադրության պլանշետներով»,- ասաց վարչապետը։ ՀՀ դպրոցներում «ԱրմԹաբ» պլանշետները կներդրվեն 2015թ.։
Սահմանադրական դատարանը քիչ առաջ որոշում է կայացրել, որով կասեցրել է Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի մասին ՀՀ օրենքի գործողությունը մինչև դրա սահմանադրականության հարցին անդրադառնալը: