• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՀՀ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասնաժողովի աշխատակարգ

Հաստատված է կրթահամալիրի խորհրդի 09.09.2021թ. նիստում

Կրթահամալիրի մասնաժողովի (այսուհետ` մասնաժողով) գործունեությունը որոշվում է «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ (կետ 23, 27, 48)։ 

Մասնաժողովը կրթահամալիրի մանկավարժական, ուսումնամեթոդական, հետազոտական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է: Կրթահամալիրի մասնախմբերի, ուսումնական կենտրոնների ղեկավարները ձևավորում են կրթահամալիրի մասնաժողովը (այսուհետ՝ մասնաժողով), որը կրթահամալիրի կանոնադրությամբ որոշված մարմին է: 2021-2022 ուստարում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասնաժողովի անհատական կազմը։

Մասնաժողովը ղեկավարում է կրթահամալիրի փոխտնօրենը: Մասնաժողովն իր աշխատանքը կազմակերպում է նիստերի միջոցով: Մասնաժողովի նիստերը կարող են անցկացվել  առցանց: Մասնաժողովին ներկայացվող նյութերը պատրաստվում են հեռավար, առցանց քննարկումների միջոցով:

Մասնաժողովն ունի իր էջը մանկավարժության կենտրոնի բլոգում և mskh.am-ում։