• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դիջիտեք-ը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

 

Դիջիտեք էքսպո 2011

Կրթահամալիրն իրականացնում է «Ստեղծողի դպրոց, անհատի կրթական պատվեր. մեդիակրթության1-12-րդ դասարաններ» պետական այլընտրանքային (հեղինակային) ծրագիր, որի հեղինակները դասավանդողներն ու սովորողներն են:

  • 2010-ին՝  «Անհատական համակարգիչ-դասընկեր» միջազգային ծրագրի պիլոտային դասարաններ
  • 2011-2012-ում՝  «Նոթբուքի  ինձ  դասընկեր»  ծրագրի  30-ի  չափ  հանրակրթական  դասարաններ,  որտեղ  ուսուցիչը  և  սովորողը  դպրոց    են  հաճախում  նոթբուք-նեթբուքով.
    • դասարանում  էլեկտրոնային  գրատախտակ,  թվային  այլ  միջոցներ,  անլար  ինտերնետ 
    • մեդիագրադրան,  դրա  բաժանորդ    ուսուցիչ  և  սովորող
    • ուսուցում  օտար  լեզուների  և  ինտերնետի  մշտական  կիրառմամբ
    • ուսումնական  կայքը  ինքնարտահայտման,  դրսևորման  և  սոցիալական  շփման  միջավայր:
  • Սկսած  5  տարեկանների  նախապատրաստական  դասարանից`  բոլոր  դասարաններում  համացանցին  միացած  համակարգիչ  և  պրոյեկտոր:  Կրթահամալիրի  հանրակրթական  դասարաններում  և  ուսումնական  կենտրոններում  52  էլեկտրոնային  գրատախտակ,  էլեկտրոնային  գրիչների  15  հավաքածու: 
  • Մեդիատեխնոլոգիաները,  անգլերենը,  ռուսերենը  դասավանդվում  են  առաջին  դասարանից:  Սովորողը  հանրակրթական  դասընթացների  և  իր  ընտրությամբ  գործունեության  (խորացված  ուսուցում)  ժամանակ  գործնականում  կիրառում  է  ՏՀՏ  և  օտար  լեզուներ:
  • Հիմնական  դպրոցում  սովորողներն  իրենց  ընտրությամբ  զբաղվում  են  մաթեմատիկա-ծրագրավորմամբ։  Ավագ  դպրոց-վարժարանում  գործում  են  էլեկտրոնիկայի-մաթեմատիկայի-ծրագրավորման    խորացված  ուսուցման,  Արհեստագործական  ավագ  դպրոցում՝  համակարգիչների  շահագործման  և  սպասարկման  մասնագիտական  ուսուցման  10-12-րդ  դասարաններ։ 
  • Ամբողջացող  mskh.am  բազմալեզու  ուսումնական-սոցիալական  ցանցում  կրթահամալիրի  հանրակրթական  դպրոցները,  կենտրոնները,  դասարանները,  խմբերը,  դասավանդողները  և  սովորողները  ստեղծում  են  իրենց  անհատական  էջերը: 
  • mskh.am-ում  շուրջտարյա  մեդիաօլիմպիադա,  որին  մասնակցում  են  Երևանի,  ՀՀ  մարզերի  և  արտերկրի  դպրոցականները: 
  • Ամենամյա  Հանրակրթական  Դիջիտեքի  («Թվային  միջոցները  ուսուցման  արդյունավետ  գործիքներ»  ստուգատես),  այլընտրանքային  մեդիափառատոնի  և  ռոք  փառատոնի  կազմակերպում:
  • Դասավանդողները  և  սովորողները  ՏՀՏ,  մեդիա-  և  վեբ-հմտությունները    անընդհատ  զարգացնում  են  ամենօրյա  փոխօգնության,  ուսումնական  պարապմունքների  և  մշտական  սեմինարների  միջոցով։
  • Առաջիկայում  կրթահամալիրի  բոլոր  ուսուցիչները  և  սովորողները  դպրոց  կգան  նոթբուք-նեթբուքով: