Երևի կհիշեք, որ հոկտեմբերի 7-ին մեկնարկել էր Դիջիթեք էքսպո 2011-ը: Օրերն այնքան արագ անցան, որ չնկատեցինք, թե ինչպես այս Դիջիտեքը նույնպես մնաց մեր հուշերում: Ցուցահանդեսը 7-րդն էր, որին մասնակցում էին 115 միջազգային և տեղական ընկերություններ (մեր կրթահամալիրը նույնպես ակտիվ մասնակցում էր):
Այսօր` հոկտեմբերի 9-ին, Դիջիտեք Էքսպո 2011-ը ավարտեց իր աշխատանքները: Մենք մեր կրթահամալիրի ներկայացուցիչներով պաշտոնական փակում արեցինք և որպես այս էքսպոյից հիշողություն` մեր տաղավարների մոտ պարեցինք հայկական մի քանի պար (տիրում էր մարմարյա սրահի պարային տրամադրությունը):
Վերջում Դիջիտեք Էքսպոյի կազմակերպիչները մեզ պարգևատրեցին պատվոգրով և տաղավարներին հյուրասիրեցին տորթ, որը կրում էր Դիջիտեք Էքսպո 2011 անունը: