• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պահպանենք Թռչկանի ջրվեժը

 

ՀՀ    Լոռու  մարզի  Մեծ  Պառնի  համայնքում,  Չիչխան  գետի  վրա  բնության  ջրագրական  հուշարձան  համարվող  Թռչկան  ջրվեժի  պահպանության  նպատակով  Facebook  սոցիալական  ցանցում  ձևավորել  է    «Պահպանենք  Թռչկանի  ջրվեժը»  խումբը,  որի  անդամեները    ՀՀ  կառավարությունից  պահանջում  են  արգելել  «Ռոբշին»  ՍՊԸ  կողմից  բնության  ջրագրական  հուշարձան  համարվող  մեր  հանրապետության  ամենաբարձր  ջրվեժի  վրա  փոքր  հիդրոէլեկտրակայանի  (ՓՀԷԿ)  շինարարությունը,  որն  արգելված  է  ՀՀ  հողային  օրենսգրքով  և  «Բնության  հատուկ  պահպանվող  տարածքների  մասին»  ՀՀ  օրենքով:   

Նրանց  ակտիվ  շարժման  արդյունքում    «Ռոբշին»  ընկերությունը  երեկ  հաղորդագրություն  էր  տարածել,  որ  դադարեցնում  է  հէկի  շինարարությունը  Թռչկանի  ջրվեժի  վրա  և  դուրս  է  բերում  տեխնիկան  ջրվեժի  տարածքից,  սակայն  բնապահպան  ակտիվիստները  չեն  վստահում  այդ  խոստմանը։  Պայքարը  շարունակելու  մասին  նրանք  հայտարարել  են  հաղորդագրությամբ:

Facebook-ում  մուտք  չունեցողների  համար  մեջբերում  եմ    «ՀՈ՜Յ  ԹՌՉԿԱՆ  ԻՄ»  երգը: 

Թռչկան  իմ  յարը  հոյ, նազան  յարը,
Թռչկան  իմ  յարը  հոյ, նազան  յարը,
Թռչկան  իմ  յարը  հոյ, նազան  յարը,
Թռչկան  իմ  յարը  հոյ, նազան  յարը:

Բո՛յըդ  չինարի  ծառ,
Հոյ,  Թռչկան  յարը,
Ընկել  է  սարե  սար,
Ջան  նազան  յարը:

Բո՛յըդ  չինարի  ծառ,
Հոյ, Թռչկան  յարը,
Ընկել  է  սարե  սար,
Ջան,  նազան  յարը:

Թռչկան  իմ  յարը  հոյ, նազան  յարը,
Թռչկան  իմ  յարը  հոյ, նազան  յարը,
Թռչկան  իմ  յարը  հոյ, նազան  յարը,
Թռչկան  իմ  յարը  հոյ, նազան  յարը:

Բո՛յըդ  չինարի  ծառ,
Հոյ, Թռչկան  յարը,
Ընկել  է  սարե  սար,
Ջան,  նազան  յարը:

Դու  ջրվեժ  ես  նազ  ունիս,
Հոյ, Թռչկան  իմ  յարը,
Հագիդ  շորը  սազ  ունի,
Ջան,  նազան  յարը:

Թռչկան  իմ  յարը  հոյ, նազան  յարը,
Թռչկան  իմ  յարը  հոյ, նազան  յարը,
Թռչկան  իմ  յարը  հոյ, նազան  յարը,
Թռչկան  իմ  յարը  հոյ, նազան  յարը,

http://www.youtube.com/watch?v=wQZy_V2bs3Y&feature=related