• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մանկավարժական ծրագրերի հոկտեմբերյան հավաքն ավարտվեց, առջևում Հանրակրթական ԴիջիԹեք 2012-ն է

 

Կրթահամալիրում ավարտվեց մանկավարժական ծրագրերի հոկտեմբերյան ամենամյա 6-րդ փորձաքննությունը: Հոկտեմբերի 10-ից mskh.am-ում հրապարակվել են փորձաքննության դրվող ծրագրերը և նյութերը, կազմակերպվել է առցանց  քննարկում: Հոկտեմբերի 22-ին կրթահամալիրի վեց  մասնաշենքերում հավաքված խմբերում միաժամանակ կազմակերպվել է քննարկումների ամփոփման կլոր սեղան: Քննարկումների մասնակիցները և այլ մարդիկ հնարավորություն են ունեցել հետևելու Մեդիակենտրոնի նիստին, որը ուղիղ հեռարձակել է mskh TV-ն, հարցեր տալու և արձագանքելու:

Կլոր սեղանին և դրան նախորդող բաց պարապմունքներին մասնակցել են Արցախի կրթության նախարարության պատվիրակությունը, ուսուցիչներ ՀՀ մարզերից, ծնողներ:

Հավաքի նյութերը և արձագանքները հրապարակվել են մանկավարժական էլեկտրոնային «Դպիր» ամսագրի 45, 46-րդ համարներում:

Շնորհակալություն բոլորին, ովքեր հետևել են հավաքի ընթացքին, մասնակցել են քննարկումներին:  

Հիշեցնում ենք, որ 2012 թ. հունվարի 31-ից փետրվարի 4-ը կրթահամալիրում կազմակերպվում է Հանրակրթական ԴիջիԹեք 2012 միջազգային 4-րդ ստուգատեսը, որի նյութերը սկսում են հրապարակվել դեկտեմբերի 2-ից:

 

info-mskh լրատվական գործակալություն