Լույսի ու բարու մշտական բնակատեղի ու հյուրընկալ տուն է կրթահամալիրի մարմարյա սրահը, որտեղ ամեն առավոտ դասերը սկսվում են ավանդական երգ ու պարի, տերունական աղոթքի ու նախորդ օրվա հաջողությունների ամփոփումից հետո:
Այնքան հաճելի լիցքեր են փոխանցում այդ տասը րոպեները, որ անպայման հավատում եմ թե´ օրվա բարի սկզբին ու թե´ ավարտին, իսկ ընթացքը, պարզ է, նույն բարուն ու լույսին հավատարմության խոստովանություն:
Այսօր լույսընդբարիի արարողությունը սովորականից ավելի տպավորիչ էր: Ավագ դպրոցի սաները մարմարյա սրահում վալս էին պարում: Վարակիչ էր նրանց տրամադրությունը, աչքերի փայլն ու շարժումների երազկոտությունը: Ուրիշ էին նաև իրենց նայող իմ աչքերը, որովհետև առաջին անգամ զգացի, թե ինչքան հասուն են ու ասելիքով լեցուն նրանք:
Շնորհակալություն օրվա բարի սկզբի համար: Վստահ եմ, ձեր փոխանցած լիցքերը կբաբարերեն ամբողջ օրվա ընթացքում: