• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայաստանի ներկայացուցիչը դարձել է «Միսս Եվրասիա»

 

Ռուսաստանի Բլագովեշչենսկ քաղաքում տեղի  ունեցել «Միսս Եվրասիա» միջազգային մրցույթը, որտեղ հաղթող է ճանաչվել Հայաստանի գեղեցկուհին: Մրցույթին մասնակցել են Բլագովեշչենսկում ապրող նախկին ԽՍՀՄ 6 երկրների (Ռուսաստանի, Մոլդովա, Ադրբեջան, Վրաստան, Ուզբեկստան եւ Հայաստան) ներկայացուցիչներ: Նման միջոցառում Հեռավոր Արեւելքում առաջին անգամ է կազմակերպվում: Առաջին տեղը եւ գլխավոր մրցանակը` Versace-ի ադամանդե վզնոցն ստացել է Հայաստանի ներկայացուցիչը` Ստելլա Կիրակոսյանը: Նա բժիշկ-թերապեւտ է, ավարտել է բժշկական ակադեմիայի ինտերնատուրան, հիմա սովորում է ուլտրաձայնային դիագնոստիկայի ոլորտում: «Երբ ինձ առաջարկեցին մասնակցել այդ մրցույթին, ես մտածեցի. «Իսկ ինչու` ոչ»: Մեծ շնորհակալություն հարազատներիս, ընկերներիս, որ օգնում էին, միասին գալիս էին փորձերին, շնորհակալություն հայ համայնքին, որ վստահեց ներկայացնել բոլոր հայ աղջիկներին: Ինձ համար շատ կարեւոր էր այս հաղթանակը, բայց չպետք է կանգ առնել այս հաղթանակի վրա. հիմա գլխավորը ուսումս ավարտելն է, որպեսզի օգնեմ մարդկանց,-գրում է NEWS.am 

Հ.Գ. Կարդալով այս լուրը շատ ուրախացա, որ ևս մեկ անգամ ապացուցեցինք աշխարհին, որ մենք ոչ միայն ուժեղ ենք,խելացի, այլև` գեղեցիկ:

Լրաքաղը` Մովսիսյան Լիա, 9-4 դաս.

 8 0Digg0Blogger00