Իսպանական Այելո քաղաքի բնակիչը հաստատում է, որ <<Կոկա-կոլա>> ըմպելիքի ստեղծողը իր նախնին է, ոչ թե, ինչպես ընդունված է, ամերիկացի դեղագործ Ջոն Սթիթ Պեմբերտոնը: Այդ մասին հայտարարում է <<Public Radio International>>-ը:
Խուանխո Միկայի խոսքերով` նրա նախնին իր ստեղծած օշարակը, որը կոչվում էր <<կոլա-կոկա>>, 1884թ. ներկայացրել է Ֆիլադելֆիայում տեղի ունեցող ցուցահանդես-վաճառքին և ստացել է մրցանակ:
Ըստ Միկայի վարկածի` ամերիկացիներին դուր է եկել օշարակի համը, և երկու տարի անց ստեղծվել է նոր` ոչ ալկոհոլային խմիչք:
Այելոյի բնակիչները համակարծիք են Խուանխո Միկայի հետ, որ Ջոն Պեմբերտոնը ինչ-որ կերպ փորձել էր օշարակը, ընդօրինակել այն` ավելացնելով գազավորված ջուր և սկսել է վաճառել, որպես սեփական գյուտ:
Ռուսերենից թարգմանեց Տաթև Վանյանը,10-3 դաս.
Ղեկավար`Ժ.Հակոբյան