Կիսամյակային հաշվետվություն
Ես Շահվերդյան Վարդուհին եմ, սովորում եմ 11-4 դասարանի արևելագիտության խորացված հոսքում:
Ինչպես ամնեն տարի, այս տարի էլ սեպտեմբերի 1 –ին սկսվեցին մեր դասերը: Ճիշտն ասած, արձակուրդներից հետո մի քիչ դժվար էր հունի մեջ ընկնել և հարմարվել ուսումնական առօրյային,բայց, կարծում եմ, դա բնական է: Սեպտեմբեր ամիսն ինձ համար անցավ շատ արագ ու հետաքրքիր: Ասեմ, որ սեպտեմբերից սկսեցինք ուսումնասիրել լրիվ նոր առարկա` Էթնիկական հոգեբանություն, որն ինձ հետաքրքրեց, որովհետև կապ ունի հոգեբանության հետ: Ճիշտ է, խնդիր կար ու հիմա էլ կա դասագրքի հետ կապված, քանի որ ընդամենը մեկ գիրք է, և մենք չգիտեինք` ինչպես սովորեինք: Բայց հիմա նստում ենք գրադարանում և արտագրում տետրում: Առարկաներից բարդացել է արաբերենը,քանի որ արդեն օգտվում ենք երկու գրքերից:Կատարել ենք նաև արաբերենից թարգմանություններ, ինչպես նաև ընկեր Ռուզաննայի ղեկավարությամբ մենք`արևելագիտություն ուսումնասիրողներս, այցելել ենք Մաշտոցի պողոտայի վրա գտնվող պարսկական մզկիթ: Անգլերենի ժամերը ինձ համար շատ կարևոր են : Բացի դասացուցակային 2 ժամից, մենք անցնում ենք 3 ժամ մասնագիտական անգլերեն: Անցնում ենք Bonk-ով և Murphy-ով: Իսլամի պատմությունից ունեցանք հետաքրքիր առաջադրանքներ: Յուրաքանչյուրս կարդացել ենք մի արաբ հեղինակի գիրք, հետո կատարել դրա վերլուծությունը:
Աշխարհագրության ժամերին խաղացել ենք աշխարհագրական հետաքրքիր լոտո: Գրել ենք գրավոր աշխատանքներ:
Ես այս կիսամյակ իմ դասընկերուհի Լիլիթի և Գրիգորյան Տիգրանի հետ հաճախել եմ ֆիզկուլտուրայի դասերին, որոնք անցնում էին ուրախ:
Դե, չեմ կարող բոլոր առարկաներին հերթով անդրադառնալ,բայց ուզում եմ անպայման գրել մեր մայրենի լեզվի և գրականության մասին: 4 ամիսների ընթացքում մեր լեզվի և գրականության դասերն անցել են բավական հագեցած: Հնարավորության դեպքում դասերն անցկացրել ենք էլեկտրոնային գրատախտակով սենյակում: Դե իսկ գրականության դասի բուռն քննարկումներին ակտիվ մասնակցելը մի այլ հաճույք է: Բնագրեր, լրացուցիչ գրականություն ու տեղեկատվություն, ինքնուրույն հետազոտական աշխատանք, ստուգումների էլեկտրոնային տարբերակներ, զրույց ու բանավեճ:
Հոկտեմբերին մենք ունեցանք մեկշաբաթյա արձակուրդ: Արձակուրդից հետո մենք անցանք ձմեռային ժամանակացույցի:
Դպրոցում աշխույժ անցան Մխիթար Սեբաստացու օրերը: Ուզում եմ նշել նաև կազմակերպված հյուրընկալությունների մասին: Դա վերաբերում է Արգենտինայից ժամանած հյուրերին, Վրաստանից եկած երեխաներին: Վրաց երեխաների համար կազմակերպած ընդունելությունը, իմ կարծիքով, ավելի հետաքրքիր էր, քանի որ հյուրերն իջևանել էին կրթահամալիրի աշակերտների տներում: Ամեն օր մարմարյա սրահում հնչում էին և ' հայկական ,և' վրացական երգեր, կատարվում էին պարեր: Ամենաուրախ օրերից մեկը մեր դասարանի Գևորգյան Արաքսյայի բեմադրած «Տիգրան Մեծ»-ի ցուցադրության օրն էր: Հաջողված ներկայացում էր, բոլորը գոհ էին մնացել: Ես բեմադրության մեջ ստանձնել էի քրմուհու դերը: Իմ դասընկերները մեծ ոգևորությամբ էին կատարում իրենց հանձնարարված դերերը:
Իսկ հարիսան… Աշխուժություն , բացված սեղաններ, բարձր տրամադրություն, երգ ու պար: Այս բառերը գտա` նկարագրելու համար այդ օրը: Առավոտյան մեր դասարանի երեխաներով հավաքվեցինք և սկսեցինք պատրաստել հարիսան: Չմոռանամ նշել,որ այդ օրը նույնպես ցուցադրեցինք մեր «Տիգրան Մեծ»-ը:
Դեկտեմբերի 19 ից սկսվեց ձմեռային ճամբարը: Առավոտյան տեղի ունեցող հավաքներն անցնում էին ամանորյա տրամադրությամբ: Ճամբարի ընթացքում ընկեր Ռուզաննայի հետ արաբերենից թարգմանեցի շախմատի մասին հետաքրքիր նյութ, որը տեղադրվեց կայքում:
Զարդարեցինք մեր դասարանը: Մի օր բոլորս ժամը իննին եկանք դպրոց և կատարեցինք այդ աշխատանքը:
Դեկտեմբերի 26-ից սկսվեց ձմեռային արձակուրդը, իսկ արդեն 2011 թվականի հունվարի 10 -ից վերսկսվեց մեր ուսումնական առօրյան: Հունվարի 11-ի թարգմանական ստուգատեսին ներկայացրինք մեր կատարած թարգմանությունները: Պատրաստել էինք արաբերենից կատարած թարգմանությունները, որոնք էլ ներկայացրինք: Սկսվել են հունվարյան ստուգատեսները, առջևում են առարկայական օլիմպիադաները: Այսպիսով,կարելի է ասել,որ ուսումնական տարվա կեսն անցանք, մնում է` մյուս կեսը: