• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2011-2012 ուստարվա 1-ին կիսամյակի ամփոփման և ձմեռային արձակուրդի մասին

2011-2012 ուստարվա ձմեռային արձակուրդը սկսվում է.

  • դեկտեմբերի 25-ից՝ 1-4-րդ, 5-6-րդ դասարանցիների համար.
  • դեկտեմբերի 27-ից՝ 7-9-րդ դասարանցիների համար.
  • դեկտեմբերի 28-ից՝ 10-12-րդ դասարանցիների համար.
  • դեկտեմբերի 30-ից՝ մանկապարտեզների սաների, դասավանդողների և այլ աշխատողների համար:
  1. Կրթահամալիրի բնականոն գործունեությունը, ուսումնական պարապմունքները վերսկսվում են 2012թ. հունվարի 9-ից: 2011թ. դեկտեմբերի 26-ին, ժ. 11:00, աշխատողների դեկտեմբեր ամսվա ընդհանուր ժողով մայր դպրոցում:
  2. Առաջին կիսամյակի ուսումնական աշխատանքի՝ հանրակրթության, խորացված ուսուցման, ընտրությամբ գործունեության արդյունքների հաշվետվությունը ներկայացվում է 2012թ. հունվարի 25-28-ը: Սովորողները, դասավանդողները, ուսուցողական ծրագրի, ուսումնական կենտրոնների ղեկավարները, մասնագետները հաշվետվությունները մինչև 2012թ. հունվարի 25-ը հրապարակում են կայքում` իրենց անհատական էջերում:
  3. Երկրորդ կիսամյակն սկսվում է 2012թ. հունվարի 30-ին:
  4. Հաստատել Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների տոնացույցը (հավելված 1):
  5. Սույն հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր սովորողներին, նրանց ծնողներին, կրթահամալիրիաշխատողներին:

Հավելված 1

Ամանորյա տոնախմբությունների, դիմակահանդեսների ժամանակացույց

Դեկտեմբերի 24

11.00 - Նախակրթարաններ

13.00 - Կրտսեր դպրոցներ (1-4-րդ դաս.)

17:00 - 5-6-րդ դասարաններ

Դեկտեմբերի 26

17:00 - Կրթահամալիրի 7-9-րդ դասարաններ

Դեկտեմբերի 27          

17:00 - Ավագ դպրոցներ, քոլեջ

Դեկտեմբերի 28       

14:00 - Աշխատողների ամանորյա տոնախմբություն