Երևի գիտեք, որ այսօր մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Մեր կրթահամալիրը յուրովի է պատրաստվել այդ օրվան` կազմակերպելով իրավունքի և լրագրության մեդիաօլիմպիադայի փակումը:
Բայց մինչ կրթահամալիրի միջոցառման սկսվելը տիար Բլեյանը և մենք՝ info.mskh-ի լրագրողներս, եղանք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ կազմակերպվել էր EXPO՝ նվիրված մարդու իրավունքներին: Պաշտոնական բացումը եղավ ժամը 11-ին: Տաղավարներում ներկայացված էին երեխաների, կանանց, բռնության զոհերի, ազգային փոքրամասնությունների, փախստականների, հաշմանդամների, անապահովների ներկայիս խնդիրները:
EXPO-ի նպատակն էր կարևորել մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում, բայց մեր կարծիքով` միայն կարևորելը շատ քիչ է, պետք է նաև գործել ու գործով ապացուցել, որ կարիքավոր մարդիկ չպետք է առանձնանան հասարակությունից, նրանք էլ մեզ պես սովորական մարդիկ են, և ունեն հավասար իրավունքներ:Պետք է պայքարենք բռնության ու անազատության դեմ: Պետք է ամեն կերպ օգնենք կարիքավոր մարդկանց և նրանց ներգրավվենք մեր հասարակության մեջ:
Մարզահամերգային համալիր մտնելուն պես չէինք կարող շրջանցել ջեռուցման և ինտերնետի բացակայան փաստը: Կարծում ենք, որ համալիրն իր հայտնիությամբ ու հռչակով պետք է չունենար այդպիսի խնդիրներ:
Դե, մարզահամերգային համալիրն էլ այսպես էր պատրաստվել այս միջազգային օրվան:
Արաքս Զուլալյան, Ավետիս Հարությունյան