• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհակալություն Մարի Գաբանյանին

Այսպես կարող է լինել միայն մեր կրթահամալիրում

Բրիտանական խորհրդի դեկտեմբերի 22-ի սեմինարի ժամը փոխվել էր:Այն պետք է կայանար առավոտյան ժամը 10:00-ին: Մարի Գաբանյանը ընդամենը 7 րոպեում գրադարանի ընթերցասրահում 10 նեթբուք տեղադրեց և բոլոր միացումները ճիշտ կատարեց: Իսրայելից ժամանած սեմինարավար Իլանա Սալոմոնը և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչԼիլիթ Բեկարյանը շատ էին զարմացել Մարի Գաբանյանի հմտություններով ու պատրաստվածությամբ: Իրոք որ նոր տիպի մեդիագրադարանավարուհի:Շատ շնորհակալ եմ քեզանից, սիրելի Մարի Գաբանյան: 

Սեմինարը արդյունավետ անցավ: Մեր կրթահամալիրի դասավանդողները գործնական գիտելիքներ և հմտություններ ստացան Բրիտանական խորհրդի ուսումնական կայքի անսպառ հնարավորություններից օգտվելու համար: