• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սովորողի 2011-2012 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական գործունեության ամփոփում

1-4-րդ դասարանցու աշխատանքը գնահատանիշով չի գնահատվում:  Յուրաքանչյուր սովորողի համար սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր: Բնութագրում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը, սովորողի զարգացման մոտակա պլանը: Մինչև 2012թ. հունվարի 25-ը սովորողի ծնողին ուղարկվում է նրա երեխայի բնութագիրը և աշխատանքների թղթապանակը, որում ընդգրկվում են սովորողի մասնակցությամբ ստեղծված և էլեկտրոնային ցանցերում տեղադրված բոլոր նյութերի հղումները, գործունեության յուրաքանչյուր բնագավառից աշխատանքների լավագույն նմուշների էլեկտրոնային տարբերակները:  Սովորողի ծնողը մինչև 2012թ. հունվարի 28-ը ծանոթանում է իր երեխայի թղթապանակին, նրա բնութագրին, կատարում է լրացումներ և դիտողություններ (եթե կան): Դասվարը, հաշվի առնելով ծնողի առաջարկությունները, սովորողի թղթապանակը բերում է վերջնական տեսքի և մինչև 2012թ հունվարի 30-ը սովորողի հետ այն տեղադրում սովորողի փոստի SkyDrive-ում: Այն սովորողը, որի թղթապանակը չի համապատասխանում պահանջվող բովանդակությանը, հանձնարարություն է ստանում մինչև 2012թ. մարտի 1-ը լրացնելու իր թղթապանակը: Մինչև 2012թ. մարտի 1-ը թղթապանակը չհանձնած սովորողի համար կազմակերպվում են շտկողական պարապմունքներ` որպես լրացուցիչ կրթություն:
Կիսամյակային գնահատականները 5-12-րդ դասարաններում նշանակվում են մինչև 2012թ. հունվարի 25-ը, վերջնական ամփոփվում են հունվարի 30-ին:
5-6-րդ դասարաններում մայրենի, ռուսերեն, անգլերեն, մաթեմատիկա առարկաները գնահատվում են 10 միավորանոց համակարգով, իսկ մյուս առարկաները և դասընթացները` երկումիավորանոց համակարգով` հանձնած-չհանձնած: Գնահատման հիմքում դրվում են սովորողի  անհատապես և խմբով կատարած աշխատանքները տվյալ առարկայից կամ դասընթացից  (այդ թվում` ինքնաստուգումներ, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ, հեռավար առաջադրանքների կատարում, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնական կայքի աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, օլիմպիադաներին, այդ թվում` մեդիա, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցություն): Գնահատվում են տվյալ առարկայի կամ դասընթացի ծրագրով որոշված գործունեության բոլոր ձևերը: Գործունեության յուրաքանչյուր ձևը գնահատվում է 10 միավորանոց սանդղակով: Կիսամյակային գնահատականի մեջ գործունեության յուրաքանչյուր ձևը մտնում է իր կշռային գործակցով: Օրինակ. մաթեմատիկայի համար. 

 

Գործունեության տեսակը

կշռային արժեքը

Դասարանական  աշխատանք

0,25

Տնային աշխատանք

0,25

Ինքնաստուգում և ընթացիկ ստուգում

0,1

Ամփոփիչ ստուգում

0,1

Հեռավար առաջադրանք

0,1

Ստեղծագործական  հետազոտական աշխատանք

0,1

Օլիմպիադաների մասնակցություն

0,1

Կիսամյակային գնահատականը որոշվում է  n=a1*0,25+a2*0,25+a3*0,1+a4*0,1+a5*0,1+a6*0,1+a7*0,1 բանաձևով, որտեղ a1, a2, a3, a4, a5, a6, a7 -ը գործունեության համապատասխան ձևերից ստացած գնահատականներն են` 10 միավորանոց սանդղակով: Անբավարար համարվում է, եթե ստացված գնահատականը փոքր է 4-ից (առանց կլորացնելու):

Յուրաքանչյուր սովորող մինչև 2012թ. հունվարի 30-ը  իր էլեկտրոնային փոստի SkyDrive-ում տեղադրում է կատարած աշխատանքների թղթապանակը, որում ընդգրկում է իր ամսական էլեկտրոնային հաշվետվությունների հղումները, իր մասնակցությամբ ստեղծված և էլեկտրոնային ցանցերում տեղադրված բոլոր նյութերի հղումները, գործունեության յուրաքանչյուր բնագավառից աշխատանքների լավագույն նմուշների էլեկտրոնային տարբերակները: Որևէ առարկայից անբավարար (4-ից ցածր միավոր` 10 միավորանոցի դեպքում, և «չստացված»` երկու միավորանոցի դեպքում) ստացած սովորողը հանձնարարություն է ստանում մինչև 2012թ. մարտի 1-ը լրացնելու իր թղթապանակը: Մինչև 2012թ. մարտի 1-ը թղթապանակը չհանձնած սովորողի համար կազմակերպվում են շտկողական պարապմունքներ` որպես լրացուցիչ կրթություն:

7-9-րդ դասարաններում գրաբար, քիմիա, աշխարհագրություն, արվեստ, երաժշտություն, տեխնոլոգիա, մարմնակրթություն, սովորողի ընտրած գործունեության դասընթացները գնահատվում են երկումիավորանոց համակարգով` հանձնած-չհանձնած, իսկ մյուս առարկաները և դասընթացները գնահատվում են 10 միավորանոց համակարգով: Գնահատման հիմքում դրվում են սովորողի  անհատապես և խմբով կատարած աշխատանքների թղթապանակը տվյալ առարկայից կամ դասընթացից  (այդ թվում`տանը և դասարանում կատարած աշխատանքներ, ինքնաստուգումներ, լաբորատոր աշխատանքներ, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ, հեռավար առաջադրանքների կատարում, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնական կայքի աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, առավոտյան ընդհանուր պարապմունքներ, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, օլիմպիադաներին, այդ թվում` մեդիա, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցություն):

Գնահատվում են տվյալ առարկայի կամ դասընթացի ծրագրով որոշված գործունեության բոլոր ձևերը: Գործունեության յուրաքանչյուր ձևը գնահատվում է 10 միավորանոց սանդղակով: Կիսամյակային գնահատականի մեջ գործունեության յուրաքանչյուր ձևը մտնում է իր կշռային գործակցով: Օրինակ. մաթեմատիկայի համար.

Գործունեության տեսակը

կշռային արժեքը

Դասարանական  աշխատանք

0,2

Տնային աշխատանք

0,2

Ինքնաստուգում և ընթացիկ ստուգում

0,1

Ամփոփիչ ստուգում

0,15

Հեռավար առաջադրանք

0,15

Ստեղծագործական  հետազոտական աշխատանք

0,1

Օլիմպիադաների մասնակցություն

0,1

Կիսամյակային գնահատականը որոշվում է  n=a1*0,2+a2*0,2+a3*0,1+a4*0,15+a5*0,15+a6*0,1+a7*0,1 բանաձևով, որտեղ a1, a2, a3, a4, a5, a6, a7 -ը գործունեության համապատասխան ձևերից ստացած գնահատականներն են` 10 միավորանոց սանդղակով: Անբավարար համարվում է, եթե ստացված գնահատականը փոքր է 4-ից (առանց կլորացնելու):

Յուրաքանչյուր սովորող մինչև 2012թ. հունվարի 30-ը  իր էլեկտրոնային փոստի SkyDrive-ում տեղադրում է կատարած աշխատանքների թղթապանակը, որում ընդգրկում է իր ամսական էլեկտրոնային հաշվետվությունների հղումները, իր մասնակցությամբ ստեղծված և էլեկտրոնային ցանցերում տեղադրված բոլոր նյութերի հղումները, գործունեության յուրաքանչյուր բնագավառից աշխատանքների լավագույն նմուշների էլեկտրոնային տարբերակները: Որևէ առարկայից անբավարար (4-ից ցածր միավոր` 10 միավորանոցի դեպքում, և «չստացված»` երկու միավորանոցի դեպքում) ստացած սովորողը հանձնարարություն է ստանում մինչև 2012թ. մարտի 1-ը լրացնելու իր թղթապանակը: Մինչև 2012թ. մարտի 1-ը թղթապանակը չհանձնած սովորողի համար կազմակերպվում են շտկողական պարապմունքներ` որպես լրացուցիչ կրթություն:

Ավագ դպրոցում կիրառվում են գնահատման տարբեր ձևեր, որոնք բերվում են 10 միավորանոց կամ երկումիավորանոց համակարգի`դասընթացի ծրագրում որոշված կարգով: Գնահատման հիմքում դրվում են սովորողի  անհատապես և խմբով կատարած աշխատանքների թղթապանակը (այդ թվում` տանը և դասարանում կատարած աշխատանքներ, ինքնաստուգումներ, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ, հեռավար առաջադրանքների կատարում, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, մասնագիտական փորձառություն, լաբորատոր աշխատանքներ, առավոտյան ընդհանուր պարապմունքին մասնակցություն, ուսումնական կայքի աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, օլիմպիադաներին, այդ թվում` մեդիա, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցություն), ամսական հաշվետվությունները:Գնահատվում են տվյալ առարկայի կամ դասընթացի ծրագրով որոշված գործունեության բոլոր ձևերը: Գործունեության յուրաքանչյուր ձևը գնահատվում է 10 միավորանոց սանդղակով: Կիսամյակային գնահատականի մեջ գործունեության յուրաքանչյուր ձևը մտնում է իր կշռային գործակցով: Օրինակ. մաթեմատիկայի համար.

Մաթմատիկական հանրակրթություն

Գործունեության տեսակը

կշռային արժեքը

Դասարանական  աշխատանք

0,2

Տնային աշխատանք

0,15

Ինքնաստուգում և ընթացիկ ստուգում

0,15

Ամփոփիչ ստուգում

0,1

Հեռավար առաջադրանք

0,2

Ստեղծագործական  հետազոտական աշխատանք

0,1

Օլիմպիադաների մասնակցություն

0,1

Կիսամյակային գնահատականը որոշվում է  n=a1*0,2+a2*0,15+a3*0,15+a4*0,1+a5*0,2+a6*0,1+a7*0,1 բանաձևով, որտեղ a1, a2, a3, a4, a5, a6, a7 -ը գործունեության համապատասխան ձևերից ստացած գնահատականներն են` 10 միավորանոց սանդղակով:

Մաթեմատիկայի խորացված ուսուցում

Գործունեության տեսակը

կշռային արժեքը

Դասարանական  աշխատանք

0,1

Տնային աշխատանք

0,1

Ինքնաստուգում և ընթացիկ ստուգում

0,1

Ամփոփիչ ստուգում

0,1

Հեռավար առաջադրանք

0,1

Ստեղծագործական  հետազոտական աշխատանք

0,2

Օլիմպիադաների մասնակցություն

0,2

Կիսամյակային գնահատականը որոշվում է  n=a1*0,25+a2*0,25+a3*0,1+a4*0,1+a5*0,1+a6*0,1+a7*0,1 բանաձևով, որտեղ a1, a2, a3, a4, a5, a6, a7 -ը գործունեության համապատասխան ձևերից ստացած գնահատականներն են` 10 միավորանոց սանդղակով:

Անբավարար համարվում է, եթե ստացված գնահատականը փոքր է 4-ից (առանց կլորացնելու):

Յուրաքանչյուր սովորող մինչև 2012թ. հունվարի 30-ը  իր էլեկտրոնային փոստի SkyDrive-ում տեղադրում է կատարած աշխատանքների թղթապանակը, որում ընդգրկում է իր ամսական էլեկտրոնային հաշվետվությունների հղումները, մասնագիտական փորձառության հաշվետվությունը, իր մասնակցությամբ ստեղծված և էլեկտրոնային ցանցերում տեղադրված բոլոր նյութերի հղումները, գործունեության յուրաքանչյուր բնագավառից աշխատանքների լավագույն նմուշների էլեկտրոնային տարբերակները:

Մեկ կամ երկու առարկայից անբավարար (4-ից ցածր միավոր 10 միավորանոցի դեպքում և «չստացված» երկու միավորանոցի դեպքում) ստացած սովորողը հանձնարարություն է ստանում մինչև 2012թ. մարտի 1-ը լրացնելու իր թղթապանակը: Մինչև 2012թ. մարտի 1-ը անբավարար ունեցող սովորողի հետ լուծվում է ուսումնառության պայմանագիրը: Երկուսից ավելի առարկաներից անբավարար ստացած յուաքանչյուր սովորողի համար ուսուցողական ծրագրի ղեկավարը կայացնում է անհատական որոշում` խորհրդակցելով այդ դասարանում դասավանդողների հետ:   

Ուսումնական փաթեթների հղումները հրապարակվում են դպրոցների ենթակայքերում` դասարանների էջերում: