Պետական աջակցություն (դրամաշնորհ) «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ին
«Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի իրականացման համար
ՀՀ ԿԳ նախարարության և Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջև 2011թ. փետրվարի 3-ին կնքված պետական աջակցության Ա-6/19-11 պայմանագրի հավելվածով որոշված է ծրագրի տարվա աշխատանքների բովանդակությունը: Ծրագրով որոշված աշխատանքի արդյունքները, նյութերը հրապարակված են կրթահամալիրի կայքում:
1. Կրթահամալիրում իրականացվող այլընտրանքային կրթական ծրագրերի (նախադպրոցական, հիմնական, ավագ, արհեստագործական, միջին մասնագիտական, լրացուցիչ կրթության) զարգացում, ուսումնական մեդիա-նյութերի հրատարակում
Կրթահամալիրի հանրակրթական ծրագրերի 2010-2011 ուստարվա ուսումնական պլանները 2011-2012 ուսումնական տարվա համար լրամշակվել են որպես «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթության 1-12-րդ դասարաններ» ծրագրի ուսումնական պլաններ` կրթական բոլոր աստիճաններում կարևորելով սովորողների կարողությունների և հմտությունների ձևավորումը, զարգացումը (տեխնոլոգիական կրթություն):Միջին դպրոցի 7-9-րդ դասարաններում ներդրվել է «Գրաբարը»` որպես քրիստոնեական ծեսի լեզու, առավոտյան ընդհանուր պարապունքը ծրագրվում և իրականացվում է որպես դասավանդողների և սովորողների ուսումնական նախագիծ: Անգլերենի, ռուսերենի ուսուցումը միջին, ավագ դպրոցներում կազմակերպվում է ըստ սովորողների լեզվական կարողությունների մակարդակների: Ավագ դպրոցում օտար լեզուների-թարգմանության, իրավագետ-քաղաքագետների խորացված ուսուցման դասարաններում անգլերենը գործածվում է «Իրավունքի» և մաթեմատիկայի ուսուցման մեջ: Էկոլոգիայի ուսուցումը կազմակերպվում է էկոլոգիական նախագծերի իրականացման միջոցով: Շուրջտարյա մեդիաօլիմպիադան, Հանրակրթական Դիջիտեքը, նախասիրությունների զարգացման ստուգատեսները, ինչպես նաև ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունները, հասարակական նախագծերի իրականացումը ուսումնական պլաններով նախատեսված` սովորողների ուսումնական գործունեությունն են:
2011-2012ուստարում ներդրվել է «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագիրը (Ինթելի «Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագրի պիլոտի զարգացում), ստեղծվել և գործում է ծրագրի ենթակայքը: Ստեղծվել և լրացվում է ծրագրի սովորողի մեդիագրադարանը, որտեղ հրապարակվում են ուսումնական գրականության փաթեթներն ըստ դասարանների, թվայնացված դասագրքերը, այլ գրականություն և ուսումնական տեսանյութեր: «Ալֆա» ֆիրմայի աջակցությամբ իրականացվում է «Ինտերակտիվ գրատախտակը, էլեկտրոնային գրիչները դասարանում» ծրագիրը. 2011թ. սեպտեմբերից կրթահամալիրի 52 դասարանում ուսուցումը կազմակերպվել է էլեկտրոնային գրատախտակներով, օգտագործվում է էլեկտրոնային գրիչների 15 հավաքածու:
Ուսուցումը դպրոցում և տանը կազմակերպվում է ուսուցման թվային միջոցներով. Live@Edu համակարգի գործածումը, ուսուցիչների, սովորողների անհատական էջերը և բլոգները ներառվում են ուսումնական ծրագրերում, համացանցում գործում են կրթահամալիրի դպրոցների, դասարանների էլեկտրոնային մատյանները: Մշակվել են Ավագ դպրոցի ավարտական դասարանում ուսուցման կազմակերպման կարգը, 12-րդ դասարանցիների անհատական ուսումնական պլաններ և համապատասխան դասացուցակ:
Ուսումնական կայքը, նրա ենթակայքերը սպասարկելը կրթահամալիրի սովորողների և դասավանդողների պարտադիր ուսումնական աշխատանքն է: 2011թ. հրապարակվել է կայքի ավելի քան 14 000 էջ, գործել են ավելի քան 10 ենթակայքեր, Youtube-ում և Livestream-ում կրթահամալիրի ալիքները, ուսուցիչների ու սովորողների ավելի քան 100 ալիքները: Տանը համացանցին միացված անհատական համակարգիչ ունենալը և ուսումնական նպատակով գործածելը ուսուցչի և սովորողի պարտականությունն է` որոշված կրթահամալիրի 2009-2012թթ զարգացման ծրագրով, ներքին կարգապահական կանոններով, պաշտոնական հրահանգով և ուսումնառության պայմանագրով: Նոթբուք-նեթբուքը` որպես սովորողի անհատական ուսումնական գործիք, գործածվում է ոչ միայն «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի դասարաններում: Ստեղծվել և գործում են ուսումնա-արտադրական արհեստանոցները` որպես սովորողների տեխնոլոգիական-մասնագիտական-արտադրական հմտությունների զարգացման միջավայր: Կառուցվել և կահավորվել է մարմնամարզական մեծ դահլիճը, սկսվել է «Սեբաստիա» մարզահամալիրի կառուցման աշխատանքը:
Սկսվել է պետական այլընտրանքային կրթական ծրագրի չափորոշչի և ծրագրի, սովորողի ուսումնական արդյունքների, ուսումնական պարապմունքի արդյունավետության գնահատման համակարգի մշակման նախապատրաստական աշխատանքը:
Մշակվել են «Սովորողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» ծրագրի սովորողի ուսումնառության պայմանագիրը և դրա հավելվածները (լրացուցիչ կրթական ծառայությունների մատուցման), 2011-2012 ուստարում գրանցվել է այընտրանքային ծրագրերում ընդգրկված սովորողների թվի աճ 10%-ի չափով:
2. Կրտսեր դպրոց-պարտեզի` որպես ուսումնական հաստատության նոր տիպ, և նրանում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագրի զարգացում
Կրթահամալիրում իրականացվող մյուս ծրագրերի թվում հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան հավաքում ներկայացվել են նաև կրտսեր դպրոց-պարտեզներում իրականցված ծրագրի արդյունքները: Ստեղծվել և փորձարկվում են նոր սերնդի էլեկտրոնային ընթերցարանները: Լրամշակվել են ուսումնական պլանով նախատեսված` առավոտյան ընդհանուր պարապմունքի, երկարած օրվա ծրագրերը, կազմակերպման սկզբունքներն ու բովանդակությունը: Երեխայի պաշտպանության միջազգային օրվա առթիվ «Իմացումի հրճվանք» ծրագիրը երաժշտագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանի հետ ներկայացրեց «Անտիվիրուս Կոմիտաս» նախագիծը: Դասվարները մեթոդական մշակումներով հանդես են գալիս «Դպիր» էլեկտրոնային ամսագրում:
Կրթահամալիրի դպրոց-պարտեզներում զարգացնող միջավայրը բարելավվել է, ստեղծվել են նախադպրոցականի խնամքի խմբասենյակի նոր մոդել: 1-6-րդ դասարաններն ունեն իրենց համակարգիչը, պրոյեկտորը, մեծ մասը` նաև էլեկտրոնային գրատախտակ, կազմակերպվել են ընդհանուր պարապմունքի, մարզական սրահները, երաժշտության, տեխնոլոգիայի և բնագիտության լաբորատորիաները:
Մեդիաօլիմպիադայում ներգրավվել են նաև կրտսեր դպրոցականները. նրանց համար ստեղծվել են ռոդարիական առաջադրանքներ, որոնք ներառում են նրանց ուսումնական գործունեության բոլոր ձևերը: Մեդիաօլիմպիադայի արդյունքում «Պարտեզ» ենթակայքում ստեղծվել են կրտսեր դպրոցականների «Օլիմպիկ», «Բնագետիկ» ժողովածուները:
«Իմացումի հրճվանք» ծրագրի բովանդակության բազմաձևության ապահովման համար ծրագիրը կրող ուսուցչի (դաստիարակի և դասվարի) համար կարևորվել է անձնական մասնակցությունը լեզվագործունեության, այդ թվում` օտար լեզուների, թվաբանական, բնագիտական-բնապահպանական մեդիաօլիմպիադաներին: Դասվար-դաստիարակների, կրտսեր դպրոցի այլ ուսուցիչների համար կազմակերպվել են մեդիահմտությունների զարգացման պարբերական դասընթացներ: Դասվարներն ընդգրկվել են տեխնոլոգիական, երաժշտական մասնագիտական կրթության դասընթացներում: Նրանց համար պարտադիր են մարմնամարզության և լողի պարապմունքները: Առողջության պահպանման համար կրթահամալիրի բոլոր սովորողները կրթահամալիրի տնօրենի նախաձեռնությամբ լրացուցիչ ստուգվել են իրենց պոլիկլինիկաներում, «Օքսիջեն» կենտրոնում, առողջության պահպանումն ու հիգիենան ընդգրկվում են ուսումնական ծրագրերում, մշակվել է ուսումնական պարապմունքների ընթացքում կիրառվող վարժությունների շարքը, իրականացվում է «Կրթահամալիրը` առողջապահական համակարգ»ծրագիրը:
Ամռանը կրթահամալիրի դպրոց-պարտեզներում կազմակերպվել են ամառային ուսումնական լողափեր: Լողուսուցման ծրագրում` որպես լրացուցիչ կրթություն, ընդգրկվել է մոտ 350 սովորող:
3. Հեղինակային մանկավարժության գործընկեր դպրոցների հայաստանյան ցանցի, այդ դպրոցների համար ուսումնական փաթեթի ստեղծում և ուսուցիչների վերապատրաստում
Տարվա ընթացքում կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների խմբերը ուսումնական այցով եղել են հանրապետության ավելի քան 15 դպրոցներում և Արցախի 5 դպրոցներում: Տեղում կազմակերպվել են կրթահամալիրի փորձի և ծրագրի իրականացման արդյունքների ներկայացման, տեղի սովորողների և ուսուցիչների մեդիահմտությունների զարգացման պարապմունքներ: Նման պարապմունքներ կազմակերպվել են կրթահամալիրում հյուրընկալվող հանրապետության և Արցախի ավելի քան 10 դպրոցների, Երևանի թ. 174 դպրոցի խմբերի համար: Կրթահամալիրի դասանդողները վերապատրաստման 5-օրյա դասընթաց են կազմակերպել Ծաղկունքի դպրոցում:Կազմակերպվել է «Live@Edu-ն որպես ուսուցման տարածք» վերապատրաստումը «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրով գործընկեր հանրապետության հանրակրթական դպրոցների դասավանդողների համար: Ստեղծվել է գործընկեր դպրոցների էլեկտրոնային հասցեների փաթեթ: Այդ դպրոցների սովորողներն ու ուսուցիչներն ընդգրկվում են մեդիաօլիմպիադաներում, ուսումնահետազոտական ճամբարներում և հայրենագիտական-էկոլոգիական նախագծերում: Գործընկեր դպրոցներին ուղարկվում են նյութեր և հայտարարություններ էլփոստի միջոցով, տրամադրվում են նյութեր mskh.am-ի «ՏՀՏ ուղեցույց», «Ծրագրերի կենտրոն», «Մանկավարժության կենտրոն», «Տոնացույց», «Դպիր», «Պարտեզ» ենթակայքերի և էջերի միջոցով:
Կրթահամալիրը` որպես «Կրթության որակ և համապատասխանություն» «Կրթության որակի հետագա բարելավում ուսուցիչների վերապատրաստման և մասնագիտական զարգացման միջոցով» ենթածրագրի վերապատրաստման կենտրոն, իրականացրել է դասվաների, հայոց լեզվի, գրականության և ռուսաց լեզվի ուսուցիչների 1-ական խմբի վերապատրաստում, որի ժամանակ վերապատրաստվող ուսուցիչներին ներկայացվել են կրթահամալիրում իրականացվող ծրագրերը, ուսուցման մեջ ՏՀՏ-ների կիրառման մեր փորձը: Դասընթացները ներառել են նաև վերապատրաստվողների մեդիահմտությունների զարգացման բաղկացուցիչը: «Ինթերնեյշնլ Էդյուքեյշն Փարթներս (Արմենիա)» միջազգային ընկերության պատվերով կազմակերպել է հանրապետության ավագ դպրոցների գրադարանավարների վերապատրաստումը:
4. Կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով նախամասնագիտական կրթություն, մասնագիտական որակավորում տվող ավագ դպրոց– միջին մասնագիտական կրթություն անցումների նոր մեխանիզմներ
Ուսուցումը ավագ դպրոցներում կազմակերպվել է խորացված ուսուցման խմբերով: Ավագ դպրոց-վարժարանի 10-12-րդ դասարաններում իրականացվում են խորացված ուսուցման 9, Գեղարվեստի ավագ դպրոցում 4, արհեստագործական ավագ դպրոցում 5 ծրագրեր: Ավագ դպրոց-վարժարանում 2011-2012 ուստարվա 1-ին կիսամյակից 12-րդ դասարանում ուսուցումը կազմակերպվում է սովորողների ձևավորած անհատական ուսումնական պլանով և անհատական դասացուցակով:
Կրթահամալիրի ավագ դպրոցների խորացված և նախամասնագիտական ուսուցման ծրագրի սովորողները, աշխատելով ուսումնա-արտադրական արհեստանոցներում, ստեղծում են անհաժեշտ ապրանք և ծառայություն` զարգացնելով իրենց մասնագիտական հմտությունները: Խորացված ուսուցման ուսումնական պլանները ներառում են նաև մասնագիտական փորձառությունը 11-12-րդ դասարաններում: Մասնագիտական փորձառությունը կազմակերպել է հանրապետության ավելի քան 20 կազմակերպություններում («Յունիքոմփ», «Ֆիրմա Ալֆա», «Մայքրոսոֆթ», «Շողակաթ» հեռուստաընկերություն, քաղաքական վերլուծությունների «Կովկաս» կենտրոն, ՀՀ պետական արխիվ, «Էրեբունի» ՓԲԸ, ԵՊՀ եգիպտաբանության կենտրոն, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ,Երևանի կենդանաբանական այգի, «Լինում է չի լինում» ՍՊԸ, «Սամսուրամ» ՍՊԸ (Պեպինո), «Էլիտ Շանթ» ՍՊԸ, «Մեր գյուղը» ՍՊԸ, «Մագնոլիա» ՍՊԸ, X-մոլորակսրճարան, «Արարատ Հոլ» ՍՊԸ, «Ազնավուր» ՍՊԸ, «Փոքր ընտանիք» ՍՊԸ, «Գայան-Շուշան» ՍՊԸ, «Ժակ Հոլդ» ՍՊԸ,«Մեգեյան կարպետ» ԲԲԸ, «Հակոբջան» ՍՊԸ), օտար լեզուների-թարգմանության և կինոֆոտոյի խորացված ուսուցման սովորողները փորձառություն են անցել Վրաստանի Թբիլիսի քաղաքում` ստեղծելով «Հայկական Թիֆլիս», «Ներսիսյան դպրոցի հետքերով» փաթեթները, կրթահամալիրում օտարերկրյա հյուրերի ընդունելու, Արգենտինայի Մխիթարյան միաբանության սաներիհետ «Զվարթնոց» օդանավակայանի և «Ֆրութֆուլ Արմենիայի» միջոցառումներին մասնակցության միջոցով, YouthLABծրագրի շրջանակում ընդունելով ամերիկացի և թուրք սովորողների, մասնակցելով անգլերեն անցկացվող հանդիպումների, սեմինարների, քննարկումների (Նյու Յորքի համալսարանի և Աբու Դհաբիի Նյու Յորքի Համալսարանի տեղեկատվական հանդիպում), մեդիալրագրության փորձառություն են անցել հեռուստա-ռադիոընկերություններում, մասնակցել հեռուստահաղորդումների, ռադիոհաղորդումների (մասնավորապես պարբերաբար մասնակցում են «Հայոց հարց» հաղորդաշարին): Միջին և ավագ դպրոցների սովորողներն այցելել են «Սինոփսիս», սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն, Մայքրոսոֆթի ինովացիոն կենտրոն, DigiTec Business ֆորում, «Ուսուցումը Հայաստանում», ARMENIAէքսպո, DigiTec էքսպո, «Կրթությունը ԱՄՆ-ում»ցուցահանդեսներ,Ֆիլիպ Կոտլերի`մարքեթինգի և մենեջմենթի պարապմունքին, «Կարին» տնկարանև ջերմոցներ, Կապույտ մզկիթ, քաղաքի թանգարաններ և մշակութային կենտրոններ:
Կազմակերպվում են լրագրողական, իրավագիտական, ծրագրավորողների ակումբներ, որտեղ սովորողները ճշտում են իրենց վերաբերմունքը ընտրած մասնագիտության նկատմամբ և ձեռք են բերում մասնագիտական հմտություններ:
Արհեստագործական ավագ դպրոցի ուսումնական պլաններում մասնագիտական կրթության բաղկացուցիչը ներառված է այնպես, որ ավագ դպրոցի կրթական ծրագրի հետ ապահովվի հիմնական ընդհանուր կրթության հիմքով 3-ամյա մասնագիտության ուսուցուցումը: Կրթահամալիրիենթակայքերում ներկայացվում են բարձրագույն մասնագիտականկրթության` հանրապետության և արտասահմանյան հաստատությունները,Ավագ դպրոցների սովորողները կրթահամալիրում հանդիպել են «Արմակադ», «Լույս» հիմնադրամի աշխատողների հետ:
5. Live@Edu-ն որպես արդյունավետ ուսուցման միջավայր
Live@Edu-ում` կրթահամալիրի փոստում գրանցված են ոչ միայն կրթահամալիրի աշխատողներն ու սովորողները, այլև ծնողները, կրթահամալիրում վերապատրաստված դասավանդողներ: Համակարգի միջոցով են իրականացվում դասավանդող-սովորող արտադասային ուսումնական կապերը, Գնահատման կենտրոնի կողմից սահմանված կարգով իրականացվող ստուգումները, ընթացիկ ստուգումներն ու ինքնաստուգումները: Ուսուցիչն ուսումնական պարապմունքին անհրաժեշտ այն նյութերը, որ չկան մեդիագրադարանում, տեղադրում է իր էջում, ուղարկում սովորողների հասցեին: Հանգամանքների բերումով դպրոց չեկած սովորողը կարողանում է ուսումնական նյութերը, տնային առաջադրանքները ստանալ, իր գործունեության արդյունքներն օպերատիվ ուղարկել, տեղադրել իր էջում: Live@Edu-ի SkyDrive-ում տեղադրված են կրթահամալիրի դպրոցների, դասարանների էլեկտրոնային մատյանները, տեղեկատուները: Live@Edu-ում ամբողջացվում է սովորողների ուսումնական աշխատանքների դպրոցի, դասարանի, խմբի, սովորողի ուսումնական գործունեության գնահատման էլեկտրոնային համակարգը:
6. Ուսումնական ինտերնետային TV
livestream.com-ում կրթահամալիրի ալիքին ավելացել է mskh.am նոր հեռուստատեսությունը, որի աշխատողները` տնօրեն, խմբագիր, լրագող, օպերատոր, ձևավորող, մոնտաժող, կրթահամալիրի սովորողներն են։ Նրանք ծրագրում են հեռուստահաղորդման նախագիծը, պատրաստում են հաղորդումը, ձևավորում, վարում, նկարահանում, ձայնագրում, մոնտաժում։ Նկարահանման նոր տաղավարը նույնպես ձևավորել են սովորողները։ Դա կինոֆոտոյի, մեդիալրագրության, նախագծման-դիզայնի և խորացված ուսուցումների սովորողների համար մասնագիտական հմտությունների զարգացման միջավայր է, որի արտադրանքն ուսումնական հաղորդում և ֆիլմ է, որտեղ սովորողներն արծարծում են իրենց հուզող կրթական-մշակութային խնդիրները։ mskh.am-ում հրապարակվել է ավելի քան 400 ֆիլմ` տեսադաս, ուսումնական տեսանյութ, գրական-երաժշտական հոլովակ, հարզազրույց և այլն:
7. Ուսումնական բազմալեզու լրատվական գործակալություն
info.mskh լրատվական գործակալության սովորող-լրագրողները կայքի իրենց էջի և դրա «info-radio», «Վիճակագիր», «Հանրային կյանք», «Լրաքաղ» բաժիններով արձագանքում են կրթահամալիրային և հասարակության կյանքում իրենց հետաքրքրող իրադարձություններին, այլ ԶԼՄ-ներից mskh.am բերում իրենց հետաքրքրող տեղեկությունները: 2011-ին կրթահամալիրում հյուրընկալվել են կրթական, մշակութային, ՏՏ ոլորտի, հասարակական կազմակերպությունների աշխատողներ, սովորողներ Վրաստանից, Թուրքիայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Հոլանդիայից, Բելգիայից, Քենիայից, Արգենտինայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից: Օտար լեզուների-թարգմանչության խորացված ուսուցման սովորողները նրանց հետ վարել են հարցազրույցներ, նրանց օգնությամբ ստեղծել նյութեր կայքի համար: Վրացերեն, թուրքերեն, գերմաներեն, իսպաներեն լեզուների լրացուցիչ կրթության դասընթացները` որպես սովորողի ընտրությամբ 3-րդ օտար լեզու, իրական խթան է դարձել միջմշակութային հաղորդակցության զարգացման համար: mskh.am-ում գործում են անգլերեն, ռուսերեն, վրացերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, թուրքերեն էջերը:
8. Ուսումնական ռադիոթատրոն
Աուդիոնյութի ստեղծումը խթանում է սովորողի ուսումնական աշխատանքը, այն դարձնում ստեղծական: mskh.am-ում տեղադրված են գրականության, երաժշտության, գրաբարի, արվեստի և այլ բովանդակության 100-ից ավելի ուսումնական ռադիոնյութեր: Կրթահամալիրում արդեն ավանդական ռոդարիական թատրոնը ստեղծվում է նաև մեդիամիջոցների օգտագործմամբ: «Իմացումի հրճվանք» ծրագրի դասարանում գործում է ուսումնական մեդիաթատրոն, որի նախագիծը, կրթահամալիրի դասավանդողների տասնյակից ավելի այլ նախագծերի թվում, ներկայացվել է նորարար ուսուցիչների հայաստանյան ֆորումին: Կրտսեր դպրոցի 2 դասարան-թատերախումբ, գեղարվեստի ավագ դպրոցի թատրոնի խորացված ուսուցման 10-12-րդ դասարանցիների թատերախումբը հաջողությամբ մասնակցել են հանրապետական «Նռան հատիկ» փառատոնին:
9. Այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագրեր իրականացնող կրթահամալիր-հաստատությանը նյութական աջակցում
Գրադարանի կայքը գործում է որպես մեդիագրադարան, որտեղ հրապարակված է թվային ավելի քան 200 անուն դասագիրք, 120 անուն այլ ուսումնական գրականություն, ուսումնական փաթեթներ ըստ դասարանների, կրթահամալիրում ստեղծված ուսումնական նյութեր, հայերեն և այլալեզու գրադարանների հղումներ: Կայքում հրապարակված է գրապահոցի բովանդակությունը, և գրադրանը սպասարկում է նաև համացանցի միջոցով: Տարվա ընթացքում գրադարանը հարստացել է 52 համակարգչով (նոթբուք, նեթբուք), 4 ինտերնետ-կրիչով, 424 գրքով, ամսագրերով, թերթերով: Մեդիագրադարանի բաժանորդները իրենց քարտով օգտվում են ուսուցման միջոցներից և նյութերից: Ստեղծվել է մարզերի, գյուղական դպրոցների գրադարաններին օգնության և նվիրատվության ֆոնդ, որից օգտվել է մոտ 20 դպրոցական գրադարան: Կրթահամալիրի դպրոցներում և մեդիակենտրոնում կազմակերպվեցին և գործում են մեդիաընթերցասրահներ:
Գրադարանի տնօրենը և գրադարանավարը «Ինթերնեյշնլ Էդյուքեյշն Փարթներս (Արմենիա)» միջազգային ընկերությանպատվեպով իրականացվող հանրակրթական դպրոցների գրադարանավարների վերապատրաստումներին մասնակցեցին որպես վերապատրաստողներ:
Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը կազմակերպում է ստեղծագործական ամենամյա հավաքները, համակարգում դասավանդողների մշտական հավաքները, վերապատրաստումները հանրապետական և միջազգային ծրագրերով, կրթական փոխանակումները:
Կրթահամալիրը գործընկերություն է հաստատել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ԻՏ ձեռնարկությունների միության, Յունիքոմփ և Ֆիրմա Ալֆա ընկերությունների, Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համարսարանի, Թբիլիսիի քաղաքապետարանի թ. 6 գեղարվեստի դպրոցի հետ:
2011թ. հունվարի 11-ից փետրվարի 4-ը կազմակերպվեց Հանրակրթական Դիջիթեք 2011 «Թվային տեխնիկական միջոցները արդյունավետ կրթության գործիքներ» միջազգային 3-րդ ստուգատեսը, որը ձեռք բերեց պաշտոնական գործընկերներ` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն, Յունիքոմփ, Ֆիրմա Ալֆա, որոնք ստուգատեսի շրջանակում վարեցին բաց դասեր, կազմեցին մրցանակային հանձնաժողով, շնորհվեց ավելի քան 140մրցանակ: Մայիսի 12-14-ը կազմակերպվեց հեղինակային մանկավարժության հեղինակների 6-րդ հավաքը, հունիսի 10-12-ին` այլընտրանքային մեդիափառատոն (Ժանգոտ դդում) և ռոք-ռեփ-փոփ փառատոն, հոկտեմբերի 10-22-ը` կրթահամալիրում իրականացվող պետական այլընտրանքային (հեղինակային) մանկավարժական ծրագրերի հոկտեմբերյան ամենամյա 6-րդ բաց հավաքը (հասարակական փորձաքննություն): Ստեղծագործական հավաքներինմասնակցել են ավելի քան 5000 սովորող և 700 մեծահասակ` Երևանի և ՀՀ մարզերի կրթական և ՏՏ ոլորտի հաստատություններից, հասարակական և կրթական կազմակերպություններից, լրագրողներ:
Կրթահամալիրի դասավանդողի թափուր տեղերը լրացվել են մրցութային կարգով, «mskh.am-ի «Գործատու» էջի միջոցով, որտեղ տեղադրվել են անցկացվող մրցույթների, մրցույթին դիմողների և նրանց ցուցաբերած արդյունքների մասին տեղեկությունները:
2011-ին կրթահամալիրի կայքն էականորեն նորացել է, ստեղծվել են ավելի քան 15 ենթակայքեր, info-mskh լրատվական գործակալությունը, նոր TV MSKH-ը: mskh.am-ըկայուն առաջատար դիրք ունի հանրապետության կրթական, գիտական կայքերի մեջ: Հրապարակվել է «Դպիր» էլեկտրոնային ամսագրի 12 համար, 265 էլեկտրոնային էջ. կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժությունը ներկայացվել է անգլերեն, ռուսերեն, վրացերեն:
10. Արտակարգ ունակություններ դրսևորած սովորողների ուսուցում
Կազմակերպվել են ծրագրով նախատեսված Հանրակրթական Դիջիթեք 2011, Մեդիափառատոն, ռոքփառատոն, սովորողների նախասիրության զարգացման ստուգատեսները, չորս մեդիաօլիմպիադաներ` գարնանային, ամառային, աշնանային, ձմեռային, որոնց մասնակցել են սովորողներ ոչ միայն հանրապետության հանրակրթական հաստատություններից, այլ նաև արտասահմանից: Կազմակերպվել են օլիմպիական ճամբարներ Ստեփանավանի «Լոռե» հանգստյան գոտում, Գեղարքունիքի Ծաղկունք գյուղում, Սևանում, Արցախի Վանքի «Գանձասարում»:
Կրթահամալիրի ֆիզիկայի, էլեկտրոնիկայի խորացված ուսուցման 10 սովորողներ ներկայացվել են ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխությանը, երկուսը արժանացել է մրցանակի:
Կազմակերպվել և գործում են սովորողների նախասիրությունների զարգացման ակումբները` կրթահամալիրի խաղարկային դատարանում իրավագետ-քաղաքագետի խորացված ուսուցման սովորողները զարգացնում են իրենց գիտելիքները և մասնագիտական հմտություններ ձևավորում, info-mskh լրատվական գործակալությունում: Կազմակերպվել են թեմատիկ ընթերցումներ Տիգրան Հայրապետյանի, Մխիթար Սեբաստացու օրերին, «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներն ու ժողովուրդները» թեմայով:Ֆիզիկայի, էլեկտրոնիկայի և ծրագրավորման խորացված ուսուցման սովորողները էլեկտրոնային կայքերի ճարտարապետության և ՏՏ խորհրդատվության Agnian ընկերության մասնագետների հետ զբաղվում են mskh.am-ի բարեկարգման, կրթահամալիրի նոր կայքի ստեղծման աշխատանքով, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության աջակցութամբ համակարգչային ուսումնական խաղերի նախագիծ իրականացնում CTG նախագծի հեղինակ Տիգրան Սարգսյանի հետ: Երիտասարդ գիտնական Լևոն Արամյանի ղեկավարությամբ գործում է «Տիեզերք» ակումբը:
Կրթահամալիրի սովորողները մասնակցել են միջազգային ծրագրերի (2 սովորող հաղթել Երիտասարդ առաջնորդների մրցույթում և Youth LAB ծրագրով ամռանը եղել է ԱՄՆ-ում, «Կրթասեր կազմակերպության միջոցով 12 սովորող մասնակցել է Թուրքայի Իզմիր քաղաքում «Տիեզերական ճամբարին», 4 սովորող բրոնզե մեդալի է արժանացել IYIPO Պատանի նախագծողների միջազգային օլիմպիադայում, մեծ թվով սովորողներ մասնակցել են հոլանդացի և ավստրիացի արվեստագետների հետ` «Հասցեատերերից` սիրով» ինստալիացիային), հանրապետությունում հայտարարված լրագրողական, պատմվածքների (Ուլիսես) մրցույթների, մաթեմատիկական «Կենգուրու», «Ինտերնետը, դրա առավելություններն ու թերություններն իմ աչքերով», ԱրմՌոբոտիքս, էկոլոգիական նախագծերի, «Հայրենիքիս գույները» մրցույթներին, «Գործածելով քաղաքը» նախագծին, բնապահպանական տոնածառերի «Ձմեռային փառատոն Հայաստան» մրցույթ-ցուցադրությանը, Գյումրիի բիենալեին և ՆՓԱԿ-ի ցուցահանդեսներին, «Նռան հատիկ» թատերական փառատոնին, մարզական համայնքային, մարզային, հանրապետական փուլի առաջնությունների:
Կրթահամալիրի գիտակների ակումբում ընդգրկվել են նաև միջին դպրոցի 7-9-րդ դասարանցիները: 2011-ին անցկացվել են առաջնություններ ավագ և միջին դպրոցների դասարանների խմբերի, դպրոցների հավաքականների, սովորողների և ուսուցիչների հավաքանկանների միջև:
11. Սովորողների և դասավանդողների փոխանակման ծրագրեր
Ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների մեկնող սովորողները անպայման լինում են տեղի դպրոցում, նվիրում կրթահամալիրում ստեղծված նյութերի փաթեթ, դպրոցում կազմակերպում կրթահամալիրում իրականացվող ծրագրերի, նախագծերի : Սովորողներն ու ուսուցիչները հյուրընկալվում են տեղի սովորողների և ուսուցիչների տներում, հաստատում կրթական կապեր: Տարվա ընթացքում կրթահամալիրի խմբերը եղել են Հայաստանի Հանրապետության դպրոցներում` Ծաղկունքի, Գավառի ավագ, Լանջաղբյուրի, Եղեգնաձորի թ. 3, Վայքի հիմնական, Ջերմուկի ավագ, Գորիսի թ. 4, Շինուհայրի, Մարգահովտի, Դիլիջանի թ.1, Թեղուտի, Վանաձորի թ. 17, Ստեփանավանի թ. 5 դպրոցներում և Մեղրիի պետական քոլեջում, Արցախի Ստեփանակերտի թ 8, թ. 11, Շուշիի Աբովյանի անվան, Մարդակերտի Վանքի դպրոցներում,Վրաստանի Սամցխե Ջավախեթիի Ախալքալաքի Կարծախ և Նինոծմինդայի Գանձա գյուղերում: 2011թ. փոխադարձ այցով կրթահամալիրում եղել և մեր սովորողներին հյուընկալվել են ՀՀ մարզերի, Արցախի Շուշիի և Վրաստանի դպրոցներից: Կրթահամալիրի կրտսեր, միջին և Ծաղկունքի հիմնական դպրոցների դասարանները պարբերաբար հյուր են լինում իրար, ուսումնական օրը անցկացնում գործընկեր դպրոցում:
12. Սովորողների ամառային և ձմեռային ուսումնահետազոտական ճամբարներ
Ըստ կարգի հաստատած ծրագրով կազմակերպվել են ուսումնական պլաններով նախատեսված ամառային և ձմեռային ուսումնական ճամբարները, որտեղ սովորողներն իրականացրել են ուսումնական-էկոլոգիական-հայրենագիտական նախագծեր, արդյունավետ պատրաստվել ճամբարներին հաջորդող ստուգատեսներին և փառատոներին: Ճամբարներին մասնակցել են գործընկեր դպրոցների սովորողներ և դասավանդողներ, ամառային ճամբարին` այլ հանրակրթական հաստատությունների սովորողներ իրենց դիմումով, Թբիլսիի թ. 98 դպրոցի սովորողներ և ուսուցիչներ. ընդամենը` ավելի քան 3400 սովորող:
13. Ուսումնահայրենագիտական ճամփորդություններ և արշավախմբային գործունեություն
Ուսումնական ճամփորդություններին սահմանված կարգով, որպես ուսումնական պարտադիր աշխատանքի, մասնակցում են կրթահամալիրի բոլոր սովորողները և ուսուցիչները:
14. Աջակցություն կրթահամալիրում իրականացվող նախադպրոցական այլընտրանքային կրթության հանրապետական ծրագրին
Կրթահամալիրի Բ-4թ. դպրոց-պարտեզի, Նոր դպրոցի, Գեղարվեստի կրտսեր դպրոցի, Հիմնական դպրոցի կազմում գործում են նախակրթարաններ` 2-3 տարեկանների խնամքի 3 խումբ, 3-5 տարեկանների զարգացման 5 խումբ, նախապատրաստական ուսուցման 4 խումբ: Ծրագրի միջոցներով պահպանվում են 8 խմբերը: Նախապատրաստական ուսուցման 4 խմբերի պահպանման ծախսերը կատարվում են կրթահամալիրի Դպրոց-պարտեզի, Նոր դպրոցի, Գեղարվեստի կրտսեր դպրոցի` սովորողների թվով պետական ֆինանսավորմամբ: Խմբերի` 2006 թ. ծնված սաները 2012թ. հունվարին` որպես 6 տարեկաններ, իրավունք են ստանում հանրակրթական ծրագրում ընդգրկվելու և 2011-2012 ուստարվա 2-րդ կիսամյակից սահմանված կարգով ուսուցումը շարունակում են 1-ին դասարանի ուսումնական պլանով: Նախադպրոցականի զարգացման խմբերը ծառայում են որպես Ծրագրի մոդել միջավայր, որտեղ կազմակերպվել են 2-5 տարեկանների խնամքն ու զարգացումը, փորձարկվել և լրամշակվում են Ծրագրի նյութերը: 3 խումբ ապահովվել է էլեկտրոնային գրատախտակովև ՏՏ համապատասխան հավաքածուով: Բարեկարգվել են բակերն ու խաղահրապարակները: Սաները շարունակել են օգտվել կրթահամալիրի փակ լողավազանից: Ակտիվորեն գործել են ձմեռային և ամառային ճամբարները: Կրթահամալիրի նախակրթարանների դաստիարակների և մասնագետների շարունակական կրթության, մասնագիտական, մեդիա և հետազոտական որակների անընդհատ զարգացման արդյունքում ստեղծվել են ուսումնական մեդիանյութեր: Դաստիարակները, երաժիշտները ֆիլմեր, տեսահոլովակներ, զարգացնող էլեկտրոնային նյութեր են ստեղծել, մասնակցել են կրթահամալիրի կայքի, նախակրթարանի «Պարտեզ» ենթակայքի, իրենց դպրոցների ենթակայքերի սպասարկմանը, գործունեության արդյունքում սաների ստեղծած նյութերի հրապարակման աշխատանքին, զարգացնող նյութերի միջոցների կիրառմամբ մի շարք նախագծեր են իրականացրել, ստեղծել են սաների գործունեության անհատական էլեկտրոնային փաթեթներ: Ստեղծվել են 2-5 տարեկանների նոր խաղադարան, երեխաների մասնակցությամբ նկարահանվել են խաղեր, խաղիկներ, հաշվերգեր (նմուշները` «Պարտեզ» ենթակայքում): Այս փորձը և մշակված նյութերը կիրառվել են հանրապետության նախադպրոցական հաստատությունների մասնագետների վերապատրաստաման ժամանակ: Ամփոփվել է ամառային ճամբարի ծրագիր-մեթոդականը: Ստեղծվել է նախակրթարանի «Տեխնոլոգիա-ամառ» ժողովածուն (շարունակություն): Իրականցվել են ազգային ծեսեր՝ Ամանոր, Տրնդեզ, Բարեկենդան, Զատիկ, Ծառզարդար, Համբարձում, Վարդավառ, Թթուդրիկ: Ստեղծվել է ծիսական ձայնագրությունների փաթեթ՝ Զատիկ, Վարդավառ, Համբարձում, Տրնդեզ, Ամանոր, պատրաստվում է դրանց խտասկավառակների հրատարակումը: Ստեղծվել է «Ծիսական տեխնոլոգիա» ժողովածուի «Զատիկ» բաժինը (շարունակություն): 5 տարեկանների համար նախորդ տարվա 5 տարեկանների ստեղծած նյութերով ստեղծվել է «Ուրախ ընթերցարան» շարքը:
Ստեղծվել է բակային,ազգայինխաղերի խաղադարան նախակրթարանի և 1-2-րդ դասարանների համար (շարունակություն):
Լրամշակվել և ամբողջացել է «Կրտսեր դպրոց-պարտեզում 5-6 տարեկան նախադպրոցականների ծրագրված գործունեության կազմակերպում, նրանց ընդունակություններին ու առանձնահատկություններին համապատասխան պարտեզից դպրոց անցում» ծրագիրը:
Իրականացվել են ծնողական կրթության սեմինարներ: Պարբերաբար կազմակերպվող սեմինարներին, մասնակցել են նաև կրթահամալիրի «Հատուկ ուսուցման» կենտրոնի մասնագետները:
2011թ. իրականացվել է 5 վերապատրաստում, որին մասնակցել են Արարատի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Վայքի ավելի քան100 դաստիարակներ, երաժիշտներ, կրտսեր դպրոցների նախապատրաստական դասարանների դասվարներ, այլ մասնագետներ: Հաշվի առնելով միջավայրի, Ծրագրի զարգացում, ստեղծված ուսումնական նյութերը, մասնակիցների ՏՀՏ հմտությունները՝ վերապատրաստվող յուրաքանչյուր խմբի համար կազմվել է համապատասխան մոդուլ և աշխատակարգ.
Մասնակիցներն իրենց աշխատանքներն ու արձագանքները ներկայացրել են կրթահամալիրի կայքում, կրտսեր դպրոցների և «Պարտեզ» ենթակայքերում:
Ծրագրի դրամական ծախսերի հաշվետվությունը ներկայացվում է առանձին:
2011թ. ծրագրի իրականացման ցուցանիշներ
1. Ոչ բյուջետային ներդրումներ հեղինակային մանկավարժության զարգացման համար – 197,809 մլն դրամ, այդ թվում`
Լրացուցիչ կրթական ծառայությունների համար ծնողական ներդրումների աճը 2010թ. համեմատ կազմել է ավելի քան 23%:
2. 4 նախակրթարան.
3. Ծրագրով նախատեսված սովորողների օժտվածության զարգացման ճամբարային գործունեություն`
4. Ուսումնական-հայրենագիտական բազմօրյա արշավներ – 25
Ուսումնական ճամփորդություններ – ավելի քան 200
5. Մեդիահանրակրթության արդյունքներ
6. Վերապատրաստումներ
7. Հանրապետական ստեղծագործական հավաքներին և ստուգատեսներին մասնակցած մեծահասակներ – 5 հավաք, ավելի քան 5000 մարդ
8. Հանրապետական ԶԼՄ-ներում կրթահամալիրի մասին հրապարակումներ և կրթահամալիրի աշխատողների հոդվածներ, հարցազրույցներ – ավելի քան 70