Հանրակրթական Դիջիթեք 2012-ի նվերներն էլ DiGi-նվերներ են: Թվային միջոցների շահագործման խումբը զեկուցում է, որ Մայր դպրոցի առաջին հարկն արդեն ամբողջությամբ անլար համացանցի ծածկույթում է: Այսօր wifi-ացվեց Մարմարյա սրահը: Այսուհետ որտեղ կուզես համացանց մտիր քո նեթբուք-նոթբուքով` հանդիսության սրահում, սրճարանում, տեղեկատուում, մեդիատպարանում թե ուղղակի միջանցքում:
Հիշում եք, չէ՞, որ տնօրենն իր «Եկել է ժամանակը» հոդվածում խոստացել է. «անլար համացանցային միջավայր կդառնան մեր բոլոր կրթական օբյեկտները ամբողջությամբ»: