Ճանապարհային երթևեկության կանոները խախտելու՝ Բաբաջանյան պողոտայի վրայի վերգետնյա անցումից չօգտվելու, արգելված տեղով փողոցն անցնելու, դրանով սովորողներին օրինախախտության մղելու համար կրթահամալիրի աշխատողներ Քաջիկ Բաբայանին, Աննա Օհանյանին հայտարարել նկատողություն:
Զգուշացնում եմ կրթահամալիրի աշխատողներին, որ օրենքը հարգելը յուրաքանչյուրի սահմանադրական պարտականությունն է, իսկ կրթահամալիրի յուրաքանչյուր աշխատող իր անձնական օրինապահությամբ կրթում է օրինապահ սերունդ: