22.03.2012թ.
Խաղարկային դատարանի աշխատակարգի համաձայն, որով «Դատական ակտը օրինական ուժ է ստանում կրթահամալիրի տնօրենի համապատասխան հրամանով, որը սահմանված կարգով հրապարակվում է», և կատարելով կրթահամալիրի խաղարկային դատարանի 20.03.2012թ. վճիռը՝ 2012թ. մարտի 22-ից.
1. կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների 9.14, 9.18 և 9.19 կետերը խմբագրել այսպես.
9.14.Սովորողը պարտավոր է հարգել և պաշտպանել կրթահամալիրի ուսումնական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները, կատարել ուսումնական պլանը, հարգել ուսումնական պարապմունքների հաստատված ժամատախտակը, դասացուցակը, ուսումնական պլանով որոշված կարգերը:
9.18. Սովորողը պարտավոր է առանց ուշացման հաճախել ուսումնական պլանով որոշված պարապմունքներին, դասընթացների ծրագրերով որոշված ուսումնական ճամփորդություններին, զբաղվել ուսումնական-հայրենագիտական գործունեությամբ, մասնակցել ուսումնական պլանով որոշված ուսումնա-հետազոտական ճամբարին, նախասիրությունների զարգացման ստուգատեսներին, հրապարակել իր ստեղծագործական-հետազոտական աշխատանքի արդյունքները:
9.19. Սովորողը պարտավոր է իր բացակայության, ուշացման մասին նախօրոք տեղյակ պահել մասնաճյուղի գրասենյակի ղեկավարին, իսկ չտեղեկացնելու դեպքում ներկայացնել գրավոր բացատրագիր:
2. Հաստատել, որ.
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան