Մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է:
Տուբերկուլոզի վաղ հայտնաբերման նպատակով իրականացնում են նախնական և պարբերական բժշկական զննություններ այն գործունեության ոլորտներում ընդգրկված անձանց շրջանում, որոնք ենթակա են առողջական վիճակի պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Այդ ոլորտների մեջ են մտնում նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների, սննդի աշխատողները, որոնք տարին մեկ անգամ պետք է անցնեն ֆլուորոգրաֆիա՝ տուբերկուլոզի վաղ հայտնաբերման ու ախտորոշման համար:
Պարտադիր նախնական և պարբերական բժշկական քննությունների ընթացքում հայտնաբերված տուբերկուլոզի կասկածով հիվանդները ուղեգրվում են տարածաշրջանային պոլիկլինիկաների տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետներ հետագա հետազոտության նպատակով` 3 օրվա ընթացքում:
Կրթահամալիրի առողջապահական ծառայությունը էլեկտրոնային մատյանով ամփոփել է աշխատողների նախնական և պարբերական բժշկական քննության տվյալները:
Տուբերկուլոզի հարուցչի տարածման, բուժման ու կանխարգելման մասին առաջարկում ենք տեղեկացվել հետևյալ թերթիկներից:
http://ntp.am/arm/publications/booklet5.jpg
http://ntp.am/arm/publications/booklet6.jpg
Առողջապահական ծառայություն