Օրինակ վերցրեք արեւի ժամացույցից, միայն ուրախ ու լուսավոր օրերի հաշիվը պահեք։ Գերմանական ասացվածք
Այրոց
Այրոցը վերորովայնային մասում ՝ կրծոսկրի հետևում՝ այրոցի, տաքության և ցավի զգացողությունն է: Այրոցն առաջանում է, երբ մարսողական հյութի մի մասը, որը գտնվում է ստամոքսում և իր մեջ պարունակում է աղաթթու, հետ է մղվում կերակրափող և առաջացնում նշված զգացումները կերակրափողում:
Ստամոքսի լորձաթաղանթն ունի պաշտպանիչ շերտ, որի շնորհիվ աղաթթուն չի քայքայում այն, մինչդեռ կերակրափողի լորձաթաղանթը չունի այն:
Այրոցի առաջացման պատճառներն են՝
· կծու սննդի կամ ալկոհոլի չարաշահումը
· միանգամից մեծ քանակությամբ, հատկապես յուղալի սննդի ընդունումը
· հղիությունը
· որոշ սննդատեսակներ և ըմպելիքներ / տոմատ, սխտոր, շոկոլադ, սուրճ, թեյ /
· ծխելը
· որոշ դեղամիջոցներ:
Այրոցը կանխելու համար՝
· սնունդն ընդունեք փոքր չափաբաժիններով. որքան մեծ է ընդունված սննդի ծավալը, այնքան մեծ է հավանականությունը, որ այն հետ կմղվի դեպի կերակրափող
· խուսափեք յ ուղոտ, կծու, թթու, ապխտած, տոմատով պատրաստված սննդատեսակներից
· սնունդն ընդունեք պառկելուց առնվազն 2-3 ժամ առաջ. լիքը ստամոքսով պառկած վիճակում սնունդն ավելի հեշտ է հետ մղվում կերակրափող
· մի ծխեք, մի չարաշահեք ալկոհոլը և սուրճը
· մի հագեք գոտկատեղը կիպ սեղմող հագուստ
· կարգավորեք քաշը, եթե գեր եք
· ընդունեք բջջանքով հարուստ սնունդ / ձավարեղեն, մրգեր, բանջարեղեն, լ ոբազգիներ:/
Այրոցը թեթևացնելու նպատակով խորհուրդ չի տրվում օգտագործել կերակրի սոդա կամ գազավորված ըմպելիքներ. սկզբում դրանք կարող են թեթևացնել վիճակը, իսկ հետագայում ավելի վնասել լորձաթաղանթը:
Հաճախակի կամ երկարատև այրոցի դեպքում անպայման դիմեք բժշկի: