Կրթահամալիրի 2012թ. օրացույցով նախատեսված աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով.
- հաստատել դասավանդողների, մասնագետների աշխատաժամանակի կառուցվածքը (անհատական պլանի ռեժիմը) 2012թ. մարտի 26-ից ապրիլի 6-ի համար.
- հանձնարարել գրասենյակների ղեկավարներին ապահովել աշխատաժամանակի հաշվառումը և օրվա վերջում՝ մինչև 17:00 ներկայացնել գրասենյակ.
- հանձնարարել կրթահամալիրի դպրոցների, ուսումնական կենտրոնների և ծառայությունների ղեկավարներին ապահովել ռեժիմով նախատեսված աշխատանքների արդյունավետությունը և անհրաժեշտ նյութական պայմաններ.
- մեթոդական բաց պարապմունքները կազմակերպել մանկավարժության կենտրոնի հաստատած ժամանացացույցի և աշխատակարգի համաձայն.
- դասավանդում և դասավանդման հետ կապված աշխատանքները կազմակերպել դպրոցների ղեկավարների հաստատած ժամանակացույցների և դասացուցակների համաձայն.
- ընդհանուր հավաքներ, ըստ դպրոցների հավաքներ, զատկական ծեսի նախապատրաստման պարապմունքները կազմակերպել համաձայն մանկավարժության կենտրոնի կազմած՝ կից ներկայացվող ժամանակացույցի.
- հրամանին անհատապես ծանոթացնել կրթահամալիրի աշխատողներին:
9.00-9.15 - ընդհանուր պարապմունք
9.15-15.05- դասավանդում և դասավանդման հետ կապված աշխատանք
15.15-16.45 - մեթոդական բաց պարապմունքներ, ընդհանուր հավաքներ, հավաքներ ըստ դպրոցների, զատկական ծեսի նախապատրաստման պարապմունքներ