• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Զատիկը Գերմանիայում

Երբ Գերմանիայում զատիկի մասին են խոսում, խոսակցության մեջ միշտ գալիս է զատիկի նապաստակը: Բայց ի՞նչ է անում նապաստակը զատիկին: Այդ տոնը, որը եկեղեցական ամենամեծ տոնն է, տոնվում է՝ սկսած երկու հազար տարուց՝ Քրիստոսի հարության ժամանակվանից: Շատ ավանդույթներ ցույց են տալիս, որ գերմանացիները այդ ժամանակվանից սկսած զատիկը տոնում են գարնանը: Այդ ժամանակ քրիստոնեությանը չէին հավատում: Հավանաբար «Զատիկ» անունը գալիս է հենց այդ ժամանակներից, երբ գերմանացիները հավատում էին բազմաթիվ աստվածների և աստվածուհիների: Գարնան աստվածուհու անունը Օսթառա էր, որն իր սուրհանդակը համարում էր նապաստակին: Շատ էր հարգվում նաև ձուն: Այսօր ձուն ևս շատ կարևոր դեր ունի զատիկի մասին ավանդույթներում: Գերմանական գյուղերի բնակիչների համար զատիկն ունի տարբեր իմաստներ. հասուն և տարիքով մարդիկ այս տոնի հետ կապված տալիս են կրոնական խորն իմաստ, իսկ երիտասարդները զատիկը համարում են ուրախ ժամանակ անցկացնելու առիթ: Փոքրերի համար զատիկը մի գեղեցիկ հեքիաթ է, իսկ այդ հեքիաթի գլխավոր հերոսը զատիկի նապաստակն է, որը գերմանացի բոլոր երեխաները լավ գիտեն: Նա  հայտնվում է մինչ զատիկը, որպեսզի համապատասխան թաքստոցներ փնտրի ձվերը տեղադրելու համար: Արդեն զատիկի վաղ առավոտյան երեխաները նապաստակի բերած նվերների փնտրման մեջ են: Զատիկի օրը միշտ այցելության մեծ օր է: Հեռվից գալիս են հարազատները, ովքեր ուտում, խմում և զրուցում են: Երբեմն նաև սպորտային մրցույթներ են անցկացվում, որոնցից ամենատարածվածները ըմբշամարտն ու վազքն են: Դրանց ընթացքում շրջակայքում պետք է զատիկի ձուն հավաքել: Երեկոյան վառում են կրակ, որի մեջ այրում են հին իրերը: 

Սարգսյան Լիլիթ