Չափավորությունը բնության դաշնակիցն է ու առողջության պահապանը:
Աբուլ-Ֆարաջ
Կրթահամալիրի առողջապահական ծառայություն հաճախ են դիմում վատ ինքնազգացողությամբ և խնդրում չափել արյան ճնշումը:
Արյան բարձր ճնշումը՝ հիպերտոնիան, բավականին տարածված հիվանդություն է: Հայաստանում երեք չափահաս անձից մեկը ունի հիպերտոնիկ հիվանդություն:
Պատճառները՝
Սովորաբար հիպերտոնիկ հիվանդության բնորոշ ախտանշաններ չկան: Ախտորոշման միակ միջոցը արյան ճնշման չափումն է:
Եթե Ձեր արյան ճնշումը բարձր է, ապա կարող եք ունենալ հետևյալ ախտանշանները՝
Արյան բարձր ճնշումը ժամանակի ընթացքում աստիճանաբար վնասում է ամբողջ օրգանիզմի արյունատար անոթները: Հնարավոր բարդություններն են ուղեղի կաթվածը, սրտամկանի ինֆարկտը, երիկամային անբավարարությունը, տեսողության խանգարումը:
Ցավոք հիպերտոնիկ հիվանդությունը անբուժելի է, բայց այն հնարավոր է կառավարել ապրելակերպի և դեղամիջոցների միջոցով:
Հիպերտոնիկ հիվանդությունը կանխելու համար
Եթե չնայած ապրելակերպի փոփոխություններին, զարկերակային ճնշումը մնում է բարձր, ապա անհրաժեշտ է բժշկի կողմից նշանակված դեղորայքային բուժում, որը պետք է ընդունել ամեն օր, կանոնավոր կերպով, առանց ընդհատելու:
Առողջ եղեք: