Կարինե Խոդիկյան, դրամատուրգ
Եթե Արմեն Աշոտյանը համարում է, որ մայիսի 6-ն արդեն եկել ու գնացել է,որ միակ լուծելիք խնդիրր մնացել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորին «բազմաթիվ օրինախախտումներով» պաշտոնազրկելը. րնդամենըկարող եմ ասել`ինչ լավ է,որ մայիսի 6-ըդեռ չի եկել։
Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր
Տեսնում ենք, որ քաղաքացին համակարգի հետ է առնչվում, մասնագիտականը խառնվում է քաղաքականին։ Դա ցավալի է. ես իմ դառըփորձից եմ ծանոթ այդ խնդրին։ Հետաքրքիր էպարոն Զոլյանի դիրքորոշումը։ Եթե չեմ սխալվում՝ նա պնդում է իր իրավունքը, միաժամանակ հայտնում է,որ աջակցում է Հանրապետական կուսակցությանը, հանրապետության նախագահին։ Իր այս քայլով նա իրեն դնում է րարդ իրավիճակի մեջ։ Պարոն Զոլյանըպայքարում է իր մասնագիտական իրավունքների համար, միաժամանակ քաղաքական,քաղաքացիական առումով զբաղեցնում է ավելի զգուշավոր դիրք, ինչն իմ կարծիրով բարդացնում Է ևընդհանուր, և իր անձնական վիճակը։ Ես պարոն Զոլյանին երկար տարիներ Է՝ ճանաչում եմ։ Նա լեզվաբանության առումով խոշորագույն մասնագետներից մեկն Է Հայաստանում։ Բոլոր դեպքերում նրա պաշտոնանկությունը մեծ կորուստ Է Հայաստանի կրթական համակարգի համար։
Լևոն Մարկոսյան, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի վարիչ
Երևի ինչ-որ մեկին դուր չի գալիս, որ մեր բուհում ամեն ինչ լավ Լ։ Ս՜եր համալսարանում ուսանողների համար բոլոր պայմաններն ստեղծված են։ Ուստի ինձ համար այս իրավիճակըհանելուկ Է, այն թերևս կբնութագրեմ այսպես՝ թայֆայություն. ուզում են ապացուցել, որ իրենց դեմ խաղ չկա։ Ի՞նչ նպատակներ ունեն՝ չգիտեմ, ուզում եմ հասկանալ՝ սա սկզբունքայի՞ն հարց Է. թե անձնական։ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը բավականին առաջադեմ բուհ Է, նրան մեղադրել ինչ-որ պարտականություններ չկատարելու, ոչ որակյալ կրթություն տալու մեջ՝ չի կարելի։
Արամ Սիմոնյան, ԵՊՀ ռեկտոր
Ամեն ինչ շատ պարզ է:Կարծում եմ՝ նախարարի հրամանն իրավական տեսակետից հստակ է։ Բրյուսովի անվանլեզվարանական համալսարանը պետական ոչ առևտրային կազմակերպություն Է։ Նրա ղեկավարը պարտավոր Է իր հիմնադրի (իսկ հիմնադիրը կառավարությունն Է), այսինքն լիազոր մարմնի հրամանները կատարել։ Կարծում եմ՝ տվյալ դեպքում պարոն Զոլյանր ճիշտ չէ։ Իրավացի է պարոն նախարարը։ Ես ծանոթ եմ այս պատմությանը. կոնֆլիկտի ակունքներընոր չեն. ուստի կարող եմ վստահ ասել, որ այն ոչ մի կապ չունի ոչ ընտրությունների, ոչ էլ կուսակցական որևէ խնդրի հետ։ Գիտեմ, որ բուհում բավականին լուրջ խախտումներ են եղել։ Ինձ համար մի քիչ դժվար էարտահայտվելը. քանի որ խոսքն իմ գործընկերոջ մասին է,բայց հանուն արդարության պետք է ասել, որ իսկապես այդ խախտումներն առկա են։ Կարծում եմ՝ օրենքի որևէ խախտում կամ անիրավ քայլ նախարարի կողմից չի արվել։
Աշոտ Բլեյան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն
Մեր կրթահամալիրն այդ բուհի հետ գործընկերային հարաբերություններ ունի, պայմանագիր ենք կնքել, ուսանողներր մեզանում պրակտիկա են անցնում։ Ես հարգում եմ Սուրեն Զոլյանին, նա գրագետ, իր պարտականությունների կատարման առումով լուրջ անձնավորություն է։ Հակառակ դեպքում չէր կարող այսքան երկար տարիներ լինել լեզվաբանական համալսարանի ռեկտոր։ Նա րնտրվելէ բուհի խորհրդի կողմից։ Բրյուսովի անվան համալսարանը շնորհիվ Զոլյանի գրագետ աշխատանքի կշիռ է ձեռք բերել։
Ես շատ կցանկանայի, որ հարցը հասներ դատարան։ Մի օբյեկտիվ փաստ գոյության ունի. բուհի՝ ոչ առևտրային կազմակերպություն լինելը։ Օրենքով մեկընդմիշտ պետք է որոշվի՝ ով է գործատուն։ Եթե ռեկտորն ընտրվում էխորհրդի կողմից, ու այդ խորհուրդը չի կարող ակադեմիական ինքնավարություն ապահովող բուհական ռեկտոր նշանակել-ազատել,այս դեպքում ի՞նչ ակադեմիական ինքնավարության մասին է խոսքը։ Այդ դեպքում ինչո՞ւ է ռեկտորն ընտրվում խորհրդի կողմից:Թող կառավարման այդ մարմինը չլինի։ Կցանկանայի, որ այս վեճըդառնար զուտ իրավական, և շահեր ամբողջ կրթական համակարգը:Դատարաններն էլթող ապացուցեն, որ գոյություն ունի արդարադատության անկախ համակարգ: