• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Փորձենք նկարագրել

 

Մայիսի 17-ին, մայիսյան 7-րդ բաց հավաքի շրջանակներում, ընկերՎահրամի հետ գնացինք Նորդպրոց` մեր կրտսեր ընկերներին տեսնելու, դպրոցի մասին նրանց պատկերացումները իմանալու, դպրոցի տեխնիկան, դասասենյակները տեսնելու համար: Սկզբում մասնակցեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքին: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ ձևաչափի մեջ էր՝ պարզապես փաստենք, որ տարածքը բավակնին փոքր էր նման բազմամարդ հավաքի համար: Պարապմունքի ընթացքում մենք էլ հարցազրույց վերցրեցինք մի քանի սովորողներից, հարցրեցինք, թե ինչնեն սիրում այս դպրոցում, ինչը` ոչ: 5.2 դասարանի մի սովորող ասաց, որ իրեն հատկապես դուր է գալիս իր ընկերների բարությունը, լավ վերաբերմունքը իր նկատմամբ, բայց միաժամանակ դասարանը մի քիչ անհաշտ է ու հաճախ են վեճեր  լինում:Մեկ այլ սովորող պատասխանեց, որ շատ հաճույքով է գալիս դպրոց, միշտ նոր բաներ  է սովորում ու շատ է սիրում իր ուսուցիչներին: Հետո ավելի ցածր դասարաններում ներկա գտնվեցինք անգլերենի, ռուսերենի ու հայոց լեզվի դասերին: Մեզ հատկպես ուրախացրեց երեխաների պարզությունը, բարությունը, անկեղծությունը, ինչը դպրոցում դրական մթնոլորտ էր ստեղծում և այդ լիցքերը փոխանցում մեզ: 4-5տարեկանները սիրով խնամում էին դասարանի ծաղինկները, մյուսները` խաղում, մարզվում: Մեզ նաև դուր եկավ անգլերենի և ռուսերենիր ուսուցման մեջ էլեկտրոնային գրատախտակի արդյունավետ կիրառելիություն: Կային որոշակի բովանդակին թերություններր՝ կապված տրամաբանական մոտեցման հետ, որոնք երևէ թե կշտկվեն ժամանակի ընթացքում: Շատ մեծ բավականություն ստացած վերադարձանք Մայր դպրոց` մեր մնացած դասերը շարունակելու: Հուսով ենք, որ այսպիսի այցելություններ հաճախ կլինեն:

Աիդա Գրիգորյան, Էմմա Կիրակոսյան, Գայանե Ղարախանյան  10-3 դասարան: